Երեքշաբթի , 28 Ապրիլի 2026

300 հազար նոր աշխատատե՞ղ, թե՞ 300 հազար ադրբեջանցիների վերադարձ

300 հազար նոր աշխատատե՞ղ, թե՞ 300 հազար ադրբեջանցիների վերադարձ

Tue, 21 Apr 2026 15:53:51 +0400


«Ուժեղ Հայաստան» կուսակցության ներկայացուցիչ Շիրազ Մանուկյանը քննադատել է իշխանություններին՝ նշելով, որ նրանք շարունակաբար կրկնում են իրենց նույն ծրագրերը։ Նրա խոսքով՝ ընդդիմադիր ուժը հանդես է գալիս 300 հազար աշխատատեղ ստեղծելու նախաձեռնությամբ, մինչդեռ իշխանությունները, ինչպես պնդում է Մանուկյանը, խոսում են 300 հազար ադրբեջանցիների հնարավոր «վերադարձի» մասին։

Քաղաքական գործիչը նաև անդրադարձել է իր ձևակերպմամբ «փոքրիկ խմբակին»՝ առաջարկելով նրանց հանդես գալ ուղիղ եթերում և բացահայտ կերպով հակադարձել Ադրբեջանի ղեկավարի հայտարարություններին։ Միաժամանակ նա կասկած է հայտնել, որ նման քայլ կկատարվի՝ պնդելով, թե նրանց ներկայացվող թեզերը գալիս են արտաքին աղբյուրներից։

Մանուկյանի գնահատմամբ՝ Հայաստանի քաղաքացիներն արդեն սկսել են ավելի հստակ ընկալել տեղի ունեցող գործընթացները, և քաղաքական դաշտում առկա զարգացումները ցույց են տալիս, որ իրավիճակը փոփոխության փուլում է։

«Մինչ իշխանականներն իրենց ծրագիրն են անընդհատ կրկնում, ես ուզում եմ հիշեղցնել, որ մենք առաջարկում ենք 300 հազար աշխատատեղ, իսկ իրենք 300 հազար ադրբեջանցիների վերադարձ»,- նշել է նա:

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Մասին Hraparak.am

Hraparak.am

Կարդացեք նաև

ՀԷՑ-ը 140 հազար դրամ է պահանջել դոմիկում բնակվող արցախցի բազմազավակ մորից

ՀԷՑ-ը 140 հազար դրամ է պահանջել դոմիկում բնակվող արցախցի բազմազավակ մորից Fri, 24 Apr 2026 …

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով