Շաբաթ , 12 Սեպտեմբերի 2026

9 էջանոց նամակ էր գրել․Վահեի հայրը մանրամասներ է հայտնել

9 էջանոց նամակ էր գրել․Վահեի հայրը մանրամասներ է հայտնել

Thu, 30 Jul 2026 19:50:45 +0400


14 տարեկան Վահե Ապիկյանը, ով դպիր է Երևանի Սբ Սարգիս եկեղեցում, 29.07.2026թ. առավոտյան դուրս էր եկել տանից առանց որևէ մեկին տեղյակ պահելու և չէր վերցրել որևէ իր բացի եկեղեցական համազգեստից։

Նա անհետացել էր գրություն թողնելով, որ հրաժարվում է աշխարհիկ կյանքից և ցանկանում դառնալ ճգնավոր:

Ավելի ուշ պարզ դարձավ, որ ժամը 14։45-ի սահմաններում ոստիկաններն ու քաղաքացիները Գառնիում հայտնաբերել են Վահե Ապիկյանին։

Վահեի հայրը լրագրողների հետ զրույցում մանրամասներ է հայտնել։

Նա նաև նշել է, որ երեխան ամաչել է իր արարքի համար և ոչ մեկի աչքերին չէր նայում, գնալուց առաջ 9 էջանոց նամակ էր գրել, մայրիկին համբուրել։

Նրա խոսքով՝ այդ քայլին գնացել է, քանի որ ցանկացել է մենակ մնալ։

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Մասին Hraparak.am

Hraparak.am

Կարդացեք նաև

Ռուսաստանը շարունակում է ոչնչացնել ուկրաինական թիրախները

Ռուսաստանը շարունակում է ոչնչացնել ուկրաինական թիրախները Tue, 01 Sep 2026 12:30:32 +0400 Գիշերը ռուսական զորքը …