Երեքշաբթի , 3 Նոյեմբերի 2026

Սիմոնյա՞նն է ստում, թե՞ Փաշինյանը․ ինչ է ասել ռուսական TV-ի եթերում

Սիմոնյա՞նն է ստում, թե՞ Փաշինյանը․ ինչ է ասել ռուսական TV-ի եթերում

Wed, 26 Aug 2026 14:30:49 +0400


Եթե մոտ ապագայում անցկացվեր հանրաքվե Հայաստանի՝ ԵՄ-ին կամ ԵԱՏՄ-ին անդամակցության վերաբերյալ, Ռուսաստանում շատ կտխրեին հայ բնակչության արձագանքից։

Այս մասին «Դոժդ» հեռուստաալիքի եթերում հայտարարել է Հայաստանի անվտանգության խորհրդի քարտուղար Ալեն Սիմոնյանը։

«Նույնիսկ նրանք, ովքեր չեն քվեարկել մեր կուսակցության օգտին, խորապես վիրավորված են Ռուսաստանի դիրքորոշումից 2020 թվականի պատերազմի և հետագա իրադարձությունների ժամանակ, տարբեր լրագրողների, հասարակական և պետական գործիչների հայտարարություններից, Բելառուսի իշխանությունների հայտարարություններից», – նշել է Սիմոնյանը։

Նա ընդգծել է, որ Հայաստանը կկատարի իր ընտրությունը։

«Մենք մեր ընտրությունը կկատարենք, երբ հարցը դառնա իրատեսական։ Ներկայումս Եվրամիությանը միանալու ուղղությամբ կոնկրետ քայլեր չկան։ Մենք չենք ուզում և չենք պատրաստվում դուրս գալ ԵԱՏՄ-ից», – ընդգծել է Սիմոնյանը։

Նա նաև հայտարարել է, որ Երևանի համար «երկու աթոռի» քաղաքականություն չկա՝ մեկնաբանելով երկրի հարաբերությունները Եվրամիության և Ռուսաստանի հետ։

Հատկանշական է, որ Սիմոնյանի այս հայտարարութունը տրամագծորեն տարբերվում է Նիկոլ Փաշինյանի՝ երկուշաբթի օրը ԱԺ ամբիոնից հնչեցրած այն հայտարարությունից, ըստ որի՝ Երևանը մտադիր է առաջիկայում պաշտոնապես սկսել ԵՄ-ի անդամակցության դիմումի նախապատրաստումը։

Նրա այս խոսքերը ողջունել էին ԵՄ-ում, որտեղ հայտարարել էին, թե այդ գործընթացին ընդառաջ արդեն որոշակի քայլեր կատարվել են։

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Մասին Hraparak.am

Hraparak.am

Կարդացեք նաև

Նա ավելի վատ ԱԺ նախագահ է, քան Ալեն Սիմոնյանը. Աննա Գրիգորյան

Նա ավելի վատ ԱԺ նախագահ է, քան Ալեն Սիմոնյանը. Աննա Գրիգորյան Thu, 29 Oct 2026 …