Դպրոցներում տղամարդ ուսուցիչներ չեն մնացել
Wed, 26 Aug 2026 20:16:41 +0400

Ցածր աշխատավարձի պատճառով հանրակրթական դպրոցներում քիչ են տղամարդ ուսուցիչները։ Նրանք ասում են, որ ուսուցչի ցածր աշխատավարձով հնարավոր չէ ընտանիք պահել, ուստի կրթական համակարգից դուրս են գալիս։ Տավուշի մարզպետի աշխատակազմից տեղեկացել ենք․ «2025-2026թթ ուսումնական տարում ՀՀ Տավուշի մարզպետի աշխատակազմի ենթակայությամբ գործող դպրոցներում աշխատել է 1582 ուսուցիչ, որից 245-ը՝ արական սեռի»։ Այդ 245 ուսուցիչների զգալի մասը զինղեկներ և ֆիզկուլտուրայի ուսուցիչներ են, որոնց մի մասն էլ շուտով գործազուրկ կդառնա, որովհետեւ Նախնական զինվորական պատրաստություն առարկան հանվել է դպրոցից, իսկ դրան իբրեւ թե փոխարինող «Անվտանգ կենսագործունություն» առարկան տղամարդ ուսուցիչ չի ենթադրում եւ զինղեկները` առանց վերապատրաստման չեն էլ կարող դասավանդել։ Հանրակրթական դպրոցներում տղամարդ ուսուցիչների շատ քիչ լինելը բացասաբար է ազդում դպրոցներում տղա աշակերտների դաստիարակության եւ դպրոցներում տիրող մթնոլորտի վրա։
Source: Hraparak
Լրահոս – Lrahos Լուրերի անսպառ աղբյուր