Հինգշաբթի , 27 Օգոստոսի 2026

Հաղթել՝ չի նշանակում օրենքից դուրս լինել

Հաղթել՝ չի նշանակում օրենքից դուրս լինել

Thu, 27 Aug 2026 09:00:47 +0400


Ժողովուրդը սա է ուզում, ժողովուրդը նա է ուզում, ժողովուրդը դժգոհ է դատարաններից, ժողովուրդն ուզում է, որ գնանք դեպի Եվրոպա, ժողովրդի պետությունը բերաններիդ ա իջնելու, ժողովուրդը պահանջում է կործանել «եռագլուխ մաֆիային». սրանք պատառիկներ են ժողովրդի թեմայով Նիկոլ Փաշինյանի «ասույթներից»: Թողնենք մի կողմ, որ աշխարհի բոլոր բռնապետներն են ժողովրդի անունից խոսել եւ «ժողովուրդ» բառի տակ թաքնվել:

«Ժողովուրդ»-ը ոչ չափելի, անհստակ, անորոշ հասկացություն է` հատուկ դեմագոգների համար ստեղծված: Բայց անգամ եթե մենք փոքր պետություն ենք, եւ երկուսուկես միլիոն մարդու կարծիքն իմանալն առանձնապես բարդ չէ` ո՞վ է այդ կարծիքն ուսումնասիրել ու դասակարգել: 2020-21 թվականներին ամբողջ ժողովուրդը, գոնե բոլոր հայտնի ինստիտուտներն իր հրաժարականն էին պահանջում, հրաժարական չտվեց` խաբեց, ժամանակ շահեց, խոստումներով կերակրեց, ֆռռացրեց, տարավ ընտրությունների, մանիպուլյացիաներով ու մարդկանց վախերի վրա խաղալով քվեներ կորզեց, որ մնա իշխանության: Իսկ 26-ին արդեն շատ էր հմտացել` խաբելու, վախեցնելու, կեղծելու բոլոր ձեւերն արդեն գիտեր, նորից հաղթանակ նկարեց ու կառավարություն կազմեց:

Բայց նույնիսկ 70-80 տոկոս քվե ստացած իշխանությունը չի կարող ասել` ինձ մանդատ են տվել, ինչ ուզեմ` կանեմ, ինչքան ուզեմ` օրենք կխախտեմ: Չի կարող կառավարության ղեկին հայտնված մարդն ասել` դատելու եմ, նստացնելու եմ, կզացնելու եմ, քանի որ ընտրություններում հաղթել եմ: Հաղթողներն էլ են ենթարկվում օրենքին, գրված ու անգամ չգրված կանոններին: Ընտրություններում հաղթած մարդիկ անգամ բանտ են նստում, դատարանի առաջ կանգնում, նրանք անձեռնմխելի չեն, անկառավարելի ու անպատժելի չեն, նույնիսկ եթե հասարակության մեծ մասն ուզում է, որ այդպիսին լինեն:

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Մասին Hraparak.am

Hraparak.am

Կարդացեք նաև

Էշ-էշ մի դատիր, որ էշ-էշ չդատվես

Էշ-էշ մի դատիր, որ էշ-էշ չդատվես Wed, 26 Aug 2026 18:15:14 +0400 Կառավարության ծրագրի քննարկման …

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով