Կիրակի , 20 Սեպտեմբերի 2026

Մարդու փորն ուրեմն ինչքան պիտի ցավա, որ դիտողություն չանի

Մարդու փորն ուրեմն ինչքան պիտի ցավա, որ դիտողություն չանի

Thu, 27 Aug 2026 10:53:00 +0400


ԱԺ նիստում «Ուժեղ Հայաստան» խմբակցության պատգամավոր Էդգար Ղազարյանն անդրադարձել է վարչապետի՝ խորհրդարանում ունեցած ելույթներին և ԱԺ նախագահի պահվածքին։

Ղազարյանի խոսքով՝ վարչապետը խորհրդարան էր եկել մի իրավիճակում, երբ դեռ հստակ չէր՝ կառավարության ծրագիրը հավանության կարժանանա, թե ոչ, սակայն արդեն քննարկում էր հաջորդ այցի ընթացքում խորհրդարանում պատգամավորների գտնվելու հարցը։

Պատգամավորը քննադատեց նաև վարչապետի կողմից ընդդիմադիր պատգամավորների հասցեին հնչեցված կոշտ ձևակերպումները։ Նրա գնահատմամբ՝ ԱԺ-ում նման խոսույթն անընդունելի է, և խորհրդարանի ամբիոնից պատգամավորների նկատմամբ պետք է պահպանել հարգալից վերաբերմունք։

Ղազարյանը հատկապես անդրադարձավ այն դեպքին, երբ, իր բնորոշմամբ, վարչապետը խորհրդարանից ցուցումներ է տվել ընդդիմադիր պատգամավորների և նրանց ընտանիքների անդամների նկատմամբ։ Ընդդիմադիր պատգամավորը հարց բարձրացրեց, թե ինչու ԱԺ նախագահը նման հայտարարությունների ժամանակ համապատասխան դիտողություն չի արել։

Նա իր խոսքում հիշեց նաև օգոստոսի 24-ի խորհրդարանական նիստը, որի ընթացքում ԱԺ նախագահ Ռուբեն Ռուբինյանը դիտողություն էր արել ընդդիմադիր պատգամավոր Գեղամ Մանուկյանին։ Այդ ժամանակ Ռուբինյանը, փորձելով դադարեցնել բարձրաձայն վեճը, նշել էր, որ այլևս չի կարող գոռալ և դրա պատճառով իր փորը ցավում է։

Ղազարյանը, փաստացի, այդ դրվագը հակադրեց վարչապետի կողմից խորհրդարանում հնչեցրած արտահայտություններին՝ ընդգծելով, որ խորհրդարանի ղեկավարությունը պետք է նույն չափանիշները կիրառի բոլոր իրավիճակներում։

«Մարդու փորն ուրեմն ինչքան պիտի ցավա, որ դիտողություն չանի»,- ասել է նա։

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Մասին Hraparak.am

Hraparak.am

Կարդացեք նաև

Բիրիքով՝ տգետ

Բիրիքով՝ տգետ Fri, 18 Sep 2026 18:45:28 +0400 «Մենք ոնց ասենք՝ տենց եք ավտո քշելու»: …

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով