Ուրբաթ , 28 Օգոստոսի 2026

«Հրապարակ». Պարտք են

«Հրապարակ». Պարտք են

Fri, 28 Aug 2026 08:30:35 +0400


Մեր տեղեկություններով, Ագրարային համալսարանի գույքահարկի պարտքը հատել է 900 միլիոն դրամի սահմանը: Ազգային ագրարային համալսարանը 2021-ից ի վեր գույքահարկի գծով պարտավորություններ է կուտակել, որն արդեն կազմում է 900 միլիոն դրամ: Այդ պարտքը գոյացել է վերջին երկու ռեկտորների պաշտոնավարման ժամանակ` ռեկտորի պարտականությունները 2023թ. դեկտեմբերից կատարում էր Հրաչյա Զաքոյանը, նրանից առաջ Վարդան Ուռուտյանն էր ռեկտորը, որը 2024 թ. հոկտեմբերին, ԿԳՄՍ նախարարի որոշմամբ, ընդգրկվեց հոգաբարձուների խորհրդի կազմում: Գույքահարկի պարտքն ու տույժերն օրական ավելանում են մի քանի հարյուր հազար դրամով։ Դրանք Երեւան, Աբովյան, Վաղարշապատ, Սիսիան, Գյումրի, Վանաձոր, Մեծամոր համայնքներում ունեցած գույքի նկատմամբ պարտավորություններն են: Գույքեր, որ գտնվում են ագրարայինի հաշվեկշռում:

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Մասին Hraparak.am

Hraparak.am

Կարդացեք նաև

Նշանակվել է ԲՏԱ նախարարի տեղակալ

Նշանակվել է ԲՏԱ նախարարի տեղակալ Fri, 28 Aug 2026 12:43:29 +0400 ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի …

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով