Ուրբաթ , 28 Օգոստոսի 2026

Լավրովը զարմացած է Հայաստանին երկաթուղու կոնցեսիան վաճառելու Փաշինյանի առաջարկից

Լավրովը զարմացած է Հայաստանին երկաթուղու կոնցեսիան վաճառելու Փաշինյանի առաջարկից

Fri, 28 Aug 2026 10:00:28 +0400


ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի ՝ Հայաստանին երկաթուղիների կոնցեսիան վաճառելու խնդրանքը զարմանք և «էմոցիաներ է առաջացնում»,-ասել է ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը РБК հեռուստաալիքին տված հարցազրույցում։

Ռուսաստանի ԱԳ նախարարը նշելէ, որ կանոնավոր շփումներ են անցկացվում Ռուսաստանի և Հայաստանի փոխվարչապետերի միջև, և կարելի է քննարկել ցանկացած հարց, որը հետաքրքրում է հայկական կողմին, այդ թվում՝ «Ռուսական երկաթուղիների» կոնցեսիոն կառավարման տակ գտնվող Հարավկովկասյան երկաթուղու հետ կապված իրավիճակը։

«Զարմանքով ենք լսում, թե ինչպես են այդ հարցերը… Եթե դրանք առաջացել են, պատմեք ձեր գործընկերոջը, թե ինչ եք մտածում այդ կապակցությամբ: Իսկ դրա փոխարեն հրապարակային հայտարարություն է արվում այն մասին, որ դրանք ընդհանրապես «իրենց» են, և ընդհանրապես մենք նրանց 2 մլրդ պարտք ենք։ Հասկանում եմ, որ սա, բացի տնտեսական վերլուծության վրա հիմնված գնահատականներից, մեր քաղաքացիների մոտ էմոցիաներ է առաջացնում։ Ես բացառություն չեմ», – ասել Է Լավրովը։

Նշենք, որ հայկական երկաթուղու ռուսական կոնցեսիոն համաձայնագրի հարցը Փաշինյանն առաջին անգամ բարձրացրել էր Ադրբեջանի և Թուրքիայի հետ սահմանային երկաթուղային հատվածների վերանորոգման համատեքստում։ Մայիսին՝ նախընտրական քարոզարշավի ժամանակ, Փաշինյանը հայտարարել էր, որ Հայաստանի կառավարությունն իր միջոցներով կվերակառուցի այդ հատվածները։
Ավելի ուշ նա ՌԴ-ին առաջարկեց վերանայել հայկական երկաթուղու կառավարումը՝ հայտարարելով բարեկամ որևէ երկրի՝ Ղազախստանին, ԱՄԷ-ին կամ Կատարին կոնցեսիայի հնարավոր վաճառքի մասին։ Երևանը հայտարարեց, որ չի առարկում երկաթուղիների կառավարումը ղազախստանյան ընկերությանը փոխանցելուն՝ ռուսական կողմի համաձայնության դեպքում:

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Մասին Hraparak.am

Hraparak.am

Կարդացեք նաև

«Հրապարակ». Վերածվել են մասնավոր զորքի` Փաշինյանը ֆինանսավորում է, կատարում են հրահանգները

«Հրապարակ». Վերածվել են մասնավոր զորքի` Փաշինյանը ֆինանսավորում է, կատարում են հրահանգները Fri, 28 Aug 2026 …

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով