Ուրբաթ , 28 Օգոստոսի 2026

«Հրապարակ». Վերածվել են մասնավոր զորքի` Փաշինյանը ֆինանսավորում է, կատարում են հրահանգները

«Հրապարակ». Վերածվել են մասնավոր զորքի` Փաշինյանը ֆինանսավորում է, կատարում են հրահանգները

Fri, 28 Aug 2026 10:15:49 +0400


«Հրապարակի» զրուցակիցը հասարակական-քաղաքական գործիչ Միքայել Նահապետյանն է:

– Օգոստոսի 2-ից 9-րդ գումարման Ազգային ժողովը մեկնարկել է աշխատանքները: Այս օրերին իշխանությունները բացառապես ԱԺ ամբիոնն օգտագործում են ընդդիմությանը վիրավորելու եւ վարկաբեկելու համար: Մինչ Նիկոլ Փաշինյանը սպառնում է ընդդիմադիր առաջնորդներին, բանտարկում նրանց, ընդդիմադիրներն էլ զբաղված են մշտական հանձնաժողովների նախագահներ ընտրելով եւ հարձակումները հետ մղելով: Ի՞նչ կարծիք ունեք այս խորհրդարանի, ինչպես նաեւ՝ խորհրդարանական աշխատանքների մասին:

– Այս խորհրդարանից ես ունեմ միայն մեկ սպասելիք. հուսով եմ, որ այն իր ողջ կազմով մեզ հնարավորինս շուտ կմոտեցնի իշխանափոխության, սակայն իշխանափոխություն խորհրդարանական ուժերը չէ, որ կատարելու են, բայց խորհրդարանականները մոտեցնելու են մեզ իշխանափոխության, մնացածի մասով չկա որեւէ տարօրինակ բան: Տասը տարին բավարար ժամկետ է իշխանության լկտիացման համար, իսկ այս իշխանությունը մոտենում է իր տասնամյակին, եւ լկտիացման բոլոր դրսեւորումները կանխատեսելի էին` վիրավորանքներ, սպառնալիքներ, բռնություն, հետապնդումներ եւ ահաբեկում:

– Խորհրդարանն ինչպե՞ս է նպաստելու իշխանափոխությանը:

– Այն փակուղին, որ ստեղծվել է երկրում, եւ այն մթնոլորտը, որ առկա է խորհրդարանում, հասարակությանը հստակ ուղերձ է փոխանցելու, որ ֆորմալ քաղաքական պրոցեսների մեջ լուծումներ չեն լինելու, որ պետք է տեղից շարժվել, կազմակերպել եւ ինքնակազմակերպվել՝ լուծելով մեր առջեւ ծառացած խնդիրները: Խորհրդարանական ուժերը մեծ շարժ են առաջացնելու, նրանք՝ բոլորն ունեն կորցնելու շատ բան, եւ նրանց գործողություններից հանրօգուտ պրոցեսներ սպասել պետք չէ: Պետք է քաղաքական նոր միավորներ ստեղծել։ Մի կողմից այս պառլամենտը, մյուս կողմից նոր քաղաքական խմբերը իշխանափոխության հանրագումարի են բերելու:

– Փաշինյանի հրահանգով բանտարկվեցին Ռոբերտ Քոչարյանն ու նրա որդին: Ասում եք` կորցնելու շատ բան ունեն խորհրդարանական ուժերը: Ի՞նչ պետք է կորցնեն այսքանից հետո:

– Ես նկատի չունեի, թե նրանք մորթապաշտ են եւ իրենց համար են վախենում, ոչ, իմ ասածն այն է, որ նրանք քաղաքական ֆունկցիան կորցնելու վախ ունեն, իսկ դա քաղաքականության մեջ հայտնված մարդկանց համար ամենակարեւոր բանն է, այն ավելի կարեւոր է, քան հարստությունն ու ունեցվածքը, քան ազատության մեջ լինելը: Այս մոդելի մեջ է, որ նրանք ունեն քաղաքական ֆունկցիա: Առանց ֆորմալ մեխանիզմների մեջ լինելու նրանք քաղաքական ֆունկցիա չեն ունենալու: Եթե իրենք դուրս գան այն մոդելից, որը շահավետ է Նիկոլ Փաշինյանի համար եւ, փաստորեն, ընդդիմության համար, ապա ընդդիմությունը քաղաքական ֆունկցիա չի ունենա:

– Այսինքն` ընդդիմությունը գիշերները չի քնում` քաղաքական ֆունկցիա ստանձնելու մասի՞ն է մտածում:

– Խնդիրն այն է, որ ընդդիմության համար ետդարձի ճանապարհ չկա: Նրանց համար փակված է այն ճանապարհը, որ կարող են գնալ եւ հանգիստ այգիներ մշակել, դրան էլ գումարած՝ մեծաքանակ մարդիկ են քաղաքական պրոցեսներին մոբիլիզացվել, ուստի իրենցից կախված շատ մարդիկ կան։ Այնպես որ, թողնել հեռանալը տարբերակ չէ: Նրանք կմնան քաղաքականության մեջ այնքան ժամանակ, որքան կյանքն իրենց կպարտադրի, եւ նրանք կհասկանան, որ քաղաքականությունն ավարտված է իրենց համար:

– Իսկ իրավապահների գործողություններին ի՞նչ գնահատական կտաք: Նրանք Փաշինյանի հրահանգով են գործում եւ կարծես շատ կանխատեսելի են:

– Իրավապահները վերածվել են մասնավոր զորքի: Փաշինյանը ֆինանսավորում է այդ զորքին, նրանք էլ կատարում են Փաշինյանի հրահանգները: «Գեղեցիկ» միջնադարյան ավանդույթներ են: Վարձկանների խումբ է, պետք է կատարեն իրենց տրված հրահանգը, որպեսզի վարձը ստանան:

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Մասին Hraparak.am

Hraparak.am

Կարդացեք նաև

Լավրովը զարմացած է Հայաստանին երկաթուղու կոնցեսիան վաճառելու Փաշինյանի առաջարկից

Լավրովը զարմացած է Հայաստանին երկաթուղու կոնցեսիան վաճառելու Փաշինյանի առաջարկից Fri, 28 Aug 2026 10:00:28 +0400 …

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով