«Սամվել Կարապետյանից շնորհակալություն հայտնի»
Fri, 28 Aug 2026 10:37:29 +0400

Երեկ Հայաստանի գործող չեմպիոն «Արարատ-Արմենիան» պատմական արդյունք գրանցեց հայկական ֆուտբոլում։ Նրանք դարձան հայկական առաջին ակումբը, որը աշխարհի ակումբային մակարդակով երկրորդ ամենահեղինակավոր մրցաշարի՝ Եվրոպա լիգայի, հիմնական փուլի ուղեգիր նվաճեց։ Ռումինական «Ունիվերսիտատեա Կրայովայի» հետ դիմակայությունն ավարտվեց հայկական ակումբի առավելությամբ, ընդհանուր՝ 2-1 հաշվով։ Կարևոր այս հաղթանակին անդրադարձել է նաև ՀՖՖ նախագահ Արմեն Մելիքբեկյանը։
Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան ֆեյսբուքի պաշտոնական իր էջով տարածել է Մելիքբեկյանի շնորհավորական ուղերձը, ինչը, սակայն, այդքան էլ միանշանակ չի ընդունվել երկպագուների շրջանում։ Մեկնաբանությունների հատվածում բացասական արձագանքները գերակշռող են։ Շատերը նշում են, որ ֆեդերացիան այս հաղթանակի հետ որևէ կապ չունի։
«Դու վնաս մի տուր, շնորհավորանքդ քեզ պահի»,- նշել է երկրպագուներից մեկը։
«Սամվել Կարապետյանից շնորհակալություն հայտնի»,- արձագանքել է մյուսը։
«Դու ինչ կապ ունես»,- գրել է մեկ այլ երկրպագու։
Source: Hraparak
Լրահոս – Lrahos Լուրերի անսպառ աղբյուր