Շաբաթ , 29 Օգոստոսի 2026

Ուկրաինայի հարվածից զոհ և վիրավորներ կան

Ուկրաինայի հարվածից զոհ և վիրավորներ կան

Fri, 28 Aug 2026 13:00:11 +0400


Ուկրաինական անօդաչու թռչող սարքերի հարձակման հետևանքով ՌԴ Յարոսլավլի մարզում 1 մարդ զոհվել է, 27-ը` վիրավորվել։ Այս մասին հայտնել է մարզպետ Միխայիլ Եվրաևը։

«Հետ ենք մղել թշնամու առավոտյան հարձակումը։ Ոչնչացվել են թշնամու բոլոր 67 անօդաչու թռչող սարքերը։ Հարձակման հետևանքով 1 մարդ է զոհվել։ Միջհամայնքային ավտոբուսի վրա բեկորներ են ընկել, ինչի հետևանքով 10 մարդ վնասվածքներ է ստացել։ Եվս 17 մարդ ստացել են տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ։ Տուժածներին ցուցաբերում ենք անհրաժեշտ ամբողջ օգնությունը»,- Telegram-յան ալիքում գրել է Եվրաևը։

Բացի այդ, վնասվել են արդյունաբերական ենթակառուցվածքներ, բնակելի շենքեր և առևտրի օբյեկտներ։ Հրդեհներ են բռնկվել, որոնք մարվում են։

Սևաստոպոլի մարզպետ Միխայիլ Ռազվոժաևն իր հերթին հայտնել է, որ բնակելի շենքի վրա Ուկրաինայի ԶՈւ-ի հարձակման հետևանքով տուժել է երկու մարդ, ևս երկուսը ստացել են թեթև վնասվածքներ։

«ԱԹՍ-ի հարվածից հինգհարկանի բազմաբնակարան շենք է վնասվել.․․ Հրաշք է, որ ընդամենը երկու մարդ է տուժել։ Նախնական տվյալով` տարեց մի կին գանգուղեղային փակ վնասվածք է ստացել, մեկ տղամարդու մեջքն էլ վնասվել է բեկորներից։ Եվս երկուսը ստացել են աննշան վնասվածքներ և հրաժարվել հոսպիտալացումից»,- Telegram-յան ալիքում նշել է Ռազվոժաևը։

Բացի բնակելի շենքից, վնասվել են մանկապարտեզի երկու մասնաշենք և 15 ավտոմեքենա։

ՌԴ պաշտպանության նախարարությունը հայտնում է, որ ՀՕՊ ուժերը գիշերվա ընթացքում Ռուսաստանի տարածաշրջանների և Սև ծովի ջրատարածքի երկնքում ավելի քան 510 անօդաչու թռչող սարք են խոցել։

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Մասին Hraparak.am

Hraparak.am

Կարդացեք նաև

Ռուսաստանը թիրախային հարվածներ է հաացրել․ ՊՆ-ն մանրամասնում է

Ռուսաստանը թիրախային հարվածներ է հաացրել․ ՊՆ-ն մանրամասնում է Fri, 28 Aug 2026 12:30:03 +0400 ՌԴ …

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով