Երեքշաբթի , 22 Սեպտեմբերի 2026

Ադրբեջանում նոր հիստերիա է․ ԱԳՆ են կանչել Լեհաստանի դեսպանին

Ադրբեջանում նոր հիստերիա է․ ԱԳՆ են կանչել Լեհաստանի դեսպանին

Sat, 29 Aug 2026 10:00:29 +0400


Ադրբեջանի ԱԳՆ–ն բողոք է հայտնել Լեհաստանին՝ երկրում ստեղծված իրավիճակին նվիրված TVP World հեռուստաալիքով հեռարձակված հաղորդման պատճառով։ Դրա հետ կապված՝ նախարարություն է կանչվել Բաքվում Լեհաստանի դեսպան Պավել Ռադոմսկին և նրան համապատասխան դիվանագիտական ​​նոտա է հանձնվել։ Առիթը Eastern Express հաղորդումն էր, որը անգլալեզու լեհական հեռուստաալիքը ցուցադրել էր օգոստոսի 26-ին։

Հաղորդումը նվիրված էր Ադրբեջանի ներքաղաքական իրավիճակին։ X սոցցանցում TVP World-ի հրապարակման համաձայն՝ հաղորդումը անդրադարձել է լրագրողների ձերբակալությանը և ընդդիմության ներկայացուցիչների վրա ենթադրյալ ճնշմանը։ Հաղորդման բովանդակությունը սուր արձագանք է առաջացրել Ադրբեջանի իշխանությունների մոտ։ Ադրբեջանի ԱԳՆ–ն եթերում հնչած գնահատականները համարել է «կանխակալ և օբյեկտիվության սկզբունքներին չհամապատասխանող»։

Ադրբեջանի ԱԳՆ-ի պնդմամբ, այդ հայտարարություններն ուղղված են եղել Ադրբեջանի և երկրի ղեկավարության դեմ։ Բաքուն նաև ուշադրություն է հրավիրել այն հանգամանքի վրա, որ TVP-ն պետական ​​ֆինանսավորում է ստանում։ ԱԳՆ–ն հեռուստաալիքում Ադրբեջանի վերաբերյալ քննադատական ​​նյութերի հայտնվելը Լեհաստանի կողմից անբարյացակամ գործողություն է որակել։

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Մասին Hraparak.am

Hraparak.am

Կարդացեք նաև

Ռուբեն Վարդանյանը դիմել է Ադրբեջանի ՄԻՊ-ին

Ռուբեն Վարդանյանը դիմել է Ադրբեջանի ՄԻՊ-ին Fri, 18 Sep 2026 12:49:48 +0400 2026 թվականի սեպտեմբերի …

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով