Երկուշաբթի , 2 Նոյեմբերի 2026

Վաղ առավոտյան գրոհել են նախագահականն ու օդանավակայանը

Վաղ առավոտյան գրոհել են նախագահականն ու օդանավակայանը

Sat, 29 Aug 2026 13:00:13 +0400


Այսօր վաղ առավոտյան Նիգերի մայրաքաղաք Նիամեյի մի քանի թաղամասերում պայթյուններ և շարունակական կրակոցներ են լսվել։ Տեղեկությունը հաղորդում է Reuters-ը։

Միջադեպի պատճառը դեռևս անհայտ է։

Անվտանգության աղբյուրի խոսքով՝ զինյալները հարձակվել են մայրաքաղաքի միջազգային օդանավակայանի վրա և փորձել են ներխուժել նախագահական պալատի շրջակայքը։

Հաղորդագրությունները ցույց են տալիս, որ նախագահական պալատի շրջակայքում կրակոցները ինտենսիվ և շարունակական են եղել։

Համացանցում հայտնվել են տեսանյութեր, որոնք ցույց են տալիս զրահապատ մեքենաների տեղակայումը օդանավակայանի մոտակայքում։

Երկրի ամենամեծ ռազմաօդային բազան, որը հայտնի է որպես 101-րդ բազա, գտնվում է օդանավակայանի տարածքում։

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Մասին Hraparak.am

Hraparak.am

Կարդացեք նաև

Չի բացառել, որ կարող է առաջադրվել առաջիկա նախագահական ընտրություններին

Չի բացառել, որ կարող է առաջադրվել առաջիկա նախագահական ընտրություններին Sun, 27 Sep 2026 17:15:53 +0400 …