Հայկական դիմակայություն՝ Չեմպիոնների լիգայում
Mon, 31 Aug 2026 10:45:31 +0400

Ինչպես հայտնի է, կայացել է 2026/27 մրցաշրջանի Չեմպիոնների լիգայի լիգայի փուլի վիճակահանությունը։ Մասնակից բոլոր ակումբներն արդեն գիտեն իրենց մրցակիցների անունները։
Չեմպիոնների լիգայի լիգայի փուլում հայկական ֆուտբոլի համար նույնպես ուշագրավ հանդիպում է սպասվում։ Լիգայի փուլի վերջին՝ 8-րդ տուրում, Հենրիխ Մխիթարյանի «Ինտերը» արտագնա խաղում կմրցի Տիգրան Բարսեղյանի «Սլովան Բրատիսլավայի» դեմ։ Հանդիպումը կկայանա 2027 թվականի հունվարի 27-ին՝ Բրատիսլավայի Ազգային ֆուտբոլային մարզադաշտում։
Source: Hraparak
Լրահոս – Lrahos Լուրերի անսպառ աղբյուր