Պատերազմ չենք փնտրում, բայց․․․ Փեզեշքիանի վճռական պատասխանը
Mon, 31 Aug 2026 12:30:31 +0400

Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանը հայտարարել է, որ Թեհրանը պատերազմ չի փնտրում, բայց որևէ ագրեսիա անպատասխան չի թողնի։
Նա այս հայտարարությունն արել է Ղրղզստանի մայրաքաղաք Բիշքեկ մեկնելուց առաջ, որտեղ ուղևորվում է Շանհայի համագործակցության կազմակերպության (ՇՀԿ) գագաթնաժողովին մասնակցելու համար։
«Մենք պատերազմ չենք փնտրում, և սա այն հստակ ուղերձն է, որը մենք մինչ օրս փոխանցել ենք ամբողջ աշխարհին», – հայտարարել է նա։
Ըստ Փեզեշքիանի՝ տարածաշրջանում անկայունությունն ու լարվածությունը ոչ մի երկրի համար օգտակար չեն։
Source: Hraparak
Լրահոս – Lrahos Լուրերի անսպառ աղբյուր