Երկուշաբթի , 18 Մայիսի 2026

Նորից հիշեցին Աջափնյակի մետրոյի կայարանի մասին

Նորից հիշեցին Աջափնյակի մետրոյի կայարանի մասին

Mon, 20 Apr 2026 12:44:51 +0400


Տիգրան Ավինյանը հայտարարել է, որ Աջափնյակի մետրոյի կայարանի կառուցումը հանդիսանում է Երևանի քաղաքապետարանի ամենակարևոր և առաջնահերթ ծրագրերից մեկը։ Այս մասին նա նշել է գործակարգավորական նիստի ընթացքում՝ ընդգծելով նախագծի ռազմավարական նշանակությունը քաղաքի համար։

Քաղաքապետը հանձնարարել է, որ այսուհետ մետրոյի կայարանի կառուցման գործընթացի վերաբերյալ զեկույցները ներկայացվեն շաբաթական պարբերականությամբ և լինեն օրակարգի առաջին հարցը։ Նրա խոսքով՝ սա նպատակ ունի ապահովել ծրագրի շարունակական վերահսկողությունն ու արագ առաջընթացը։

Տիգրան Ավինյանը նաև ընդգծել է, որ անձամբ է հետևելու աշխատանքներին՝ պարբերաբար կապ հաստատելով պատասխանատու անձանց հետ, ուղարկելով գրություններ և հետևողականորեն հիշեցնելով ծրագրի կարևորության մասին։ Նա նշել է, որ ակնկալում է ամեն շաբաթ մանրամասն տեղեկատվություն կատարված աշխատանքների վերաբերյալ։

«Զանգահարելու եմ գործընկերներին, գրություն ուղարկելու, հոգնեցնել, զզվեցնել այս թեմայով:Ես դա իրականացնելու եմ»,- նշել է նա:

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Մասին Hraparak.am

Hraparak.am

Կարդացեք նաև

ՌԴ ԱԳ նախարարը մեղադրել է Արևմուտքին

ՌԴ ԱԳ նախարարը մեղադրել է Արևմուտքին Sat, 16 May 2026 20:00:46 +0400 Արևմուտքի երկրներն ու …

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով