Երեքշաբթի , 3 Նոյեմբերի 2026

Թուրքիայում գործազրկության մակարդակն աճել է

Թուրքիայում գործազրկության մակարդակն աճել է

Tue, 01 Sep 2026 11:00:43 +0400


Թուրքիայում հուլիսին գործազրկության մակարդակը նախորդ ամսվա համեմատ աճել է 0․5 տոկոսային կետով և կազմել 8․1 տոկոս։ Նախորդ ամսում՝ հունիսին, այս ցուցանիշը կազմում էր 7․6 տոկոս։

«Թուրքիայի վիճակագրական ինստիտուտի» (TÜİK) տվյալների համաձայն՝ երկրում գործազուրկների ընդհանուր թիվը գերազանցել է 2.8 միլիոնը։ 15 և բարձր տարիքի անձանց շրջանում գործազրկությունը տղամարդկանց դեպքում կազմում է 6․8, իսկ կանանց դեպքում՝ 10․6 տոկոս, գրում է Ermenihaber-ը։

Հատկանշական է, որ զբաղվածների թիվը նախորդ ամսվա համեմատ նվազել է 388.000-ով՝ գերազանցելով 32.3 միլիոնը, իսկ զբաղվածության ընդհանուր մակարդակը նվազել է 0․6 տոկոսային կետով՝ կազմելով 48․3 տոկոս։ Աշխատուժի մասնակցության ցուցանիշներում նույնպես անկում է գրանցել, այս դեպքում, 0․4 տոկոսային կետով՝ հասնելով 52․5 տոկոսի։

Մտահոգիչ է մնում հատկապես 15-24 տարեկան երիտասարդների շրջանում գործազրկությունը, որն աճել է 1․5 տոկոսային կետով և կազմել 14․5 տոկոս։ Այս տարիքային խմբում գործազրկության մակարդակը տղաների շրջանում կազմում է 11․3, իսկ աղջիկների շրջանում՝ 20․3 տոկոս։ Բացի այդ, շաբաթական փաստացի աշխատաժամանակը նվազել է 0․4 ժամով՝ դառնալով 42 ժամ։

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Մասին Hraparak.am

Hraparak.am

Կարդացեք նաև

11 արտադրողի կաթնամթերքը լաբորատոր փորձաքննության արդյունքում հայտնաբերվել են մի շարք անհամապատասխանություններ

11 արտադրողի կաթնամթերքը լաբորատոր փորձաքննության արդյունքում հայտնաբերվել են մի շարք անհամապատասխանություններ Sat, 31 Oct 2026 …