Երեքշաբթի , 1 Սեպտեմբերի 2026

Թրամփը խնդրել է Apple-ին իր քարտեզներում փոխել Օնտարիո լճի անվանումը

Թրամփը խնդրել է Apple-ին իր քարտեզներում փոխել Օնտարիո լճի անվանումը

Tue, 01 Sep 2026 16:30:14 +0400


ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը անմիջական դիմել է Apple-ին` խնդրելով ընկերության քարտեզագրական ծառայություններում Օնտարիո լճի անունը փոխել և դարձնել «Ամերիկա լիճ»։ Այս մասին պատմել է ԱՄՆ ներքին գործերի նախարար Դուգլաս Բերգամը։
Նրա խոսքով՝ նախագահն անձամբ է կապ հաստատել Apple-ի հետ, ուստի վարչակազմերը ակնկալում են, որ նոր անվանումը շուտով կհայտնվի ընկերության քարտեզներում։

«Նախագահը անմիջականորեն կապ է հաստատել Apple-ի հետ, այնպես, որ ես վստահ եմ, որ շուտով կտեսնենք, որ նրանք կփոխեն անունը՝ դարձնելով Ամերիկա լիճ», – հայտարարել է Բերգամը Fox Business-ին տված հարցազրույցում։

Ավելի վաղ Google Maps-ն արդեն վերանվանել էր Օնտարիո լիճը «Ամերիկա լիճ»՝ ԱՄՆ օգտատերերի համար։

Օնտարիո լիճը վերանվանելու մասին հրամանը Թրամփը ստորագրել էր օգոստոսի 27-ին, ինչից հետո փաստաթուղթն անմիջապես ուժի մեջ է մտել։

Վաշինգտոնի որոշմանը, սակայն, չի աջակցել հարևան Կանադան, որի հետ ԱՄՆ-ն կիսում է լիճը։

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Մասին Hraparak.am

Hraparak.am

Կարդացեք նաև

Ռուսաստանը ՆԱՏՕ-ի վրա չի հարձակվի․ Դոնալդ Թրամփ

Ռուսաստանը ՆԱՏՕ-ի վրա չի հարձակվի․ Դոնալդ Թրամփ Fri, 28 Aug 2026 18:30:53 +0400 ԱՄՆ նախագահ …

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով