Որևէ լուրջ խոսակցություն չի եղել․ որքան է տևել Պուտինի և Փաշինյանի հանդիպումը
Tue, 01 Sep 2026 22:12:00 +0400

Բիշքեկում ավարտվել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի և ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հանդիպման բաց հատվածը։ ԵՄ-ին Հայաստանի անդամակցության գործընթացի և ԵԱՏՄ-ին անդամակցության շուրջ քննարկումից հետո կողմերը պայմանավորվել են զրույցը շարունակել փակ դռների հետևում։
Պուտինի և Փաշինյանի հանդիպման փակ հատվածը տևել մոտ 30 րոպե։ Հաշվի առնելով երկու երկրների հարաբերություններում այսօր առկա խնդիրները՝ կարելի է ասել, որ, ըստ էության, որևէ խոսակցություն թերևս չի եղել։
Source: Hraparak
Լրահոս – Lrahos Լուրերի անսպառ աղբյուր