Չորեքշաբթի , 2 Սեպտեմբերի 2026

Թագավորը երդվել է խորհրդարանում

Թագավորը երդվել է խորհրդարանում

Wed, 02 Sep 2026 01:00:41 +0400


Նորվեգիայի նոր թագավոր Հոքոն 8-րդը սահմանադրական երդում է տվել խորհրդարանի՝ Սթորթինգհոմի առաջ։ «Խոստանում եմ եւ երդվում՝ կառավարել Նորվեգիայի Թագավորությունը համապատասխան վերջինիս Սահմանադրության եւ օրենքների, եւ թող օգնի ինձ Ամենակարող եւ Ամենագետ Աստված»,- հայտարարել է թագավոր Հոքոնը։ Համաձայն Նորվեգիայի Սամանադրության 9-րդ հոդվածի, միապետի երդմնակալությունը իրենց ներկայացնում է կարեւոր սահմանադրական գործողություն՝ գահին միապետի փոփոխության պրոցեսում։

Երդմնակալության արարողության ժամանակ, նոր միապետը հանձնառություն է ստանձնում իրականացնել իր գահակալությունը երկրի օրենսդրության խստիվ պահպանմամբ։ Երդմնակալության տեքստն արդեն իսկ վկայում է այն մասին, որ թագավորի իշխանությունը Նորվեգիայում սահմանափակված է եւ հստակեցված Հիմնական Օրենքով։ Երդմնակալության արարողությանը ներկա է եղել այրիացած մայր-թագուհի Սոնյան՝ հանգուցյալ Հարոլդ 5-րդի այրին։ Հոքոն 8-րդի կինը՝ թագուհի Մեթե-Մարիթը չի կարողացել ներկա գտնվել, քանի որ առողջական խնդիրներ ունի եւ ներկայումս բուժում է անցնում թոքերի փոխպատվաստման վիրահատություն տանելուց հետո։

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Մասին Hraparak.am

Hraparak.am

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով