Երկուշաբթի , 21 Սեպտեմբերի 2026

Մայր Տաճարում կատարվեց Խաղաղության աղոթք

Մայր Տաճարում կատարվեց Խաղաղության աղոթք

Wed, 02 Sep 2026 12:52:58 +0400


Սեպտեմբերի 2-ին Արցախի Անկախության օրվա առիթով Ն․Ս․Օ․Տ․Տ․ Գարեգին Երկրորդ Ամենայն Հայոց Կաթողիկոսի հանդիսապետությամբ Միածնաէջ Մայր Տաճարում կատարվեց Խաղաղության աղոթք։

Մայր Աթոռի միաբանությունը և ներկա ժողովուրդը աղոթք բարձրացրեցին առ Աստված բռնի տեղահանված արցախահայության տոկունության և ապահով կյանքի, Բաքվում պահվող հայ ռազմագերիների և Արցախի պատանդառված ղեկավարների շուտափույթ ազատ արձակման, ինչպես նաև մեր ժողովրդի խաղաղության ու բարօրության համար։

Արարողության ավարտին նաև աղոթք մատուցվեց արցախյան պատերազմներում զոհված քաջորդիների հոգիների հանգստության համար։

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Մասին Hraparak.am

Hraparak.am

Կարդացեք նաև

«Հրապարակ». Չի կարող խաղաղություն լինել մեկի հետ, ով խոշտանգում է քո ազգակիցներին

«Հրապարակ». Չի կարող խաղաղություն լինել մեկի հետ, ով խոշտանգում է քո ազգակիցներին Sat, 19 Sep …

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով