Հինգշաբթի , 3 Սեպտեմբերի 2026

«Հրապարակ»․ Ընտրել բենզին լիցքավորողի՞ն, թե՞ մսավաճառին

«Հրապարակ»․ Ընտրել բենզին լիցքավորողի՞ն, թե՞ մսավաճառին

Thu, 03 Sep 2026 08:30:00 +0400


Հոկտեմբերի 25-ին կկայանան Դիլիջան համայնքի ավագանու համամասնական ընտրակարգով ընտրություններ։ Թեև պաշտոնապես թեկնածուների առաջադրում, գրանցում չի կատարվել, սակայն Դիլիջան համայնքի ՔՊ-ական ղեկավար, անձնական գործում իր սեռի վերաբերյալ գրառման մեջ «արու» նշած Դավիթ Սարգսյանը նախընտրական ակտիվ գործընթացի մեջ է:

Նա համայնքի գյուղերում բնակիչների հետ հանդիպումներ է ունենում, Դիլիջանի համայնքապետարանի ինտերնետային էջում և Ֆեյսբուքի իր էջում ներկայացնում է կատարված աշխատանքները։ Դիլիջան համայնքի ղեկավարի այլ թեկնածուներ դեռ ի հայտ չեն եկել։ Դիլիջանում ասում են, որ համայնքի ղեկավար դառնալու ցանկություն ունի նաև Դիլիջանում մսի վաճառքի կետ ունեցող մի գործարար, որը Նիկոլ Փաշինյանի բարեկամի փեսան է: Բարեկամը մահացել է կորոնավիրուսի համաճարակի ժամանակ։ Դիլիջանցիներն ասում են, որ եթե այդ անձը որոշի մասնակցել առաջիկա ընտրություններին, ապա իրենք վատ ընտրության առաջ են կանգնելու՝ նախկինում բենզալցակայանում բենզինի լիցքավորող աշխատած Դավիթ Սարգսյանի և մսավաճառի միջև։

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Մասին Hraparak.am

Hraparak.am

Կարդացեք նաև

«Հրապարակ». Նախատեսված 36 ամսից 20-ն անցել է,  բայց ծրագիրը դեռ չի մեկնարկել

«Հրապարակ». Նախատեսված 36 ամսից 20-ն անցել է,  բայց ծրագիրը դեռ չի մեկնարկել Tue, 01 Sep …

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով