Հինգշաբթի , 3 Սեպտեմբերի 2026

Հայաստանը շատ շուտով կկորցնի Եվրամիությանն անդամակցելու ցանկությունը․ Լավրով

Հայաստանը շատ շուտով կկորցնի Եվրամիությանն անդամակցելու ցանկությունը․ Լավրով

Thu, 03 Sep 2026 10:30:25 +0400


ԵՄ–ին անդամակցելու Հայաստանի ցանկությունը շատ շուտով կվերանա: Այս հայտարարությունն արել է Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը Արևելյան տնտեսական համաժողովի ժամանակ։ Այս մասին հայտնում են ռուսական լրատվամիջոցները։

«Եվրոպական միությունը տնտեսապես կորցնում է իր առավելությունները բազմաթիվ գործոնների, այդ թվում՝ իր անհեռատեսության, եթե չասենք հիմարության պատճառով»,– ասել է Լավրովը։

Նա հավելել է, որ ԵՄ-ին միանալու ցանկության մասին շարունակում են խոսել Հայաստանում և Սերբիայում:
«Մեր սերբ ընկերները, ահա հիմա մեր հայ գործընկերները շարունակում են ասել՝ մենք ցանկանում ենք անդամակցել Եվրամիությանը։ Ես վստահ եմ, որ նրանք շատ շուտով կկորցնեն այդ ցանկությունը»,– հայտարարել է Ռուսաստանի արտգործնախարարը։

Ավելի վաղ Կրեմլում հայտարարել էին, որ Եվրամիությանն ինտեգրվելու ձգտումը Հայաստանի ինքնիշխան իրավունքն է, բայց Երևանը չի կարող և չպետք է իրականացնի այդ քաղաքականությունը ԵԱՏՄ երկրների հաշվին: Դրան հաջորդեցին դեպի Ռուսաստան հայկական արտադրանքի արտահանման սահմանափակումները։

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Մասին Hraparak.am

Hraparak.am

Կարդացեք նաև

Լավրովը զարմացած է Հայաստանին երկաթուղու կոնցեսիան վաճառելու Փաշինյանի առաջարկից

Լավրովը զարմացած է Հայաստանին երկաթուղու կոնցեսիան վաճառելու Փաշինյանի առաջարկից Fri, 28 Aug 2026 10:00:28 +0400 …

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով