Կանե՛ս, Էմանուել․ ինչպես է Թրամփը ճնշել Մակրոնին
Thu, 03 Sep 2026 13:00:45 +0400

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը ծաղրել է իր ֆրանսիացի գործընկեր Էմանուել Մակրոնին՝ պատմելով նրա հետ զրույցի մասին, որում Ֆրանսիայի առաջնորդը աղաչում էր նրան ալկոհոլի համար մաքսատուրքեր չսահմանել։
«Ես խոսեցի Էմանուել Մակրոնի՝ լավ տղայի հետ, և ասացի նրան. «Էմմանուել, դու ստիպված կլինես եռապատկել դեղատոմսով դեղերի գինը»:
– Մակրոն. «Ոչ, ոչ, ոչ, Դոնալդ: ես սա չեմ անի»։
– Թրամփ. «Կանե՛ս, Էմանուել: Մենք վճարում ենք մոտ 130 դոլար մեկ դեղահաբի համար, իսկ դուք՝ 10 դոլար»։
Այնուհետ Թրամփը, ըստ նրա, Ֆրանսիայի նախագահին սպառնացել է 100%-անոց մաքսատուրքով ԱՄՆ մատակարարվող ողջ ֆրանսիական գինու և շամպայնի համար։
– Թրամփ. «Կանե՛ս, Էմանուել: 100% Որովհետև եթե չանես, ես քեզ վրա 100% սակագին կսահմանեմ»։
Դրանից հետո, ըստ Թրամփի, Մակրոնը պատասխանել է. «Դոնալդ, ես հաճույքով կանեմ դա։ Միայն, խնդրում եմ, մի արա դա ինձ հետ»:
Source: Hraparak
Լրահոս – Lrahos Լուրերի անսպառ աղբյուր