Ուրբաթ , 4 Սեպտեմբերի 2026

Թրամփը` արքայազն Հարիի մասին

Թրամփը` արքայազն Հարիի մասին

Thu, 03 Sep 2026 23:30:48 +0400


ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ ուրախացել է, որ Միացյալ Նահանգներից Մեծ Բրիտանիա են վերադարձել արքայազն Հարին եւ նրա կինը՝ Մեգան Մարքլը իրենց երեխաների հետ։ Սակայն նաեւ ասել է, որ եթե ինքը որոշեր՝ նրանց հետ չէր ընդունի արքայական ընտանիք։ «Ուրախ եմ նրանց վերադարձի համար։ Ես նրանց երկրպագուն չեմ եղել»,- ասել է ԱՄՆ նախագահը՝ ի պատասխան լրագրողի համապատասխան հարցի։ «Կարծում եմ, որ իրենք իրենց չափազանց անհարգալից են պահել արքայական ընտանիքի հանդեպ։ Ինձ դա դուր չի գալիս։ Ինձ դուր չէր գալիս, թե Մեգան Մարքլն ինչպես էր իրեն պահում։ Կարծում եմ, որ սարսափելի անհարգալից է վարվել թագուհի Եղիսաբեթ 2-րդի եւ թագավոր Չարլզի հանդեպ։ Ես լինեի՝ նրանց հետ չէի ընդունի արքայական ընտանիքում»,- ասել է նախագահ Թրամփը։ Հիշեցնենք, որ անցյալ շաբաթ Հարին կնոջ ու երեխաների հետ մեկներ Մեծ Բրիտանիա՝ Բիրմինգհեմ։ Այս տարի նրանց երեխաները պետք է սկսեն դպրոց հաճախել։ 2020 թվականից նրանք այլեւս չեն հանդիսանում արքայական ընտանիքի անդամներ, քանի որ կամավոր հրաժարվել էին արքայական ընտանիքի անդամի պարտականություններից եւ մեկնել էին արտերկիր։

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Մասին Hraparak.am

Hraparak.am

Կարդացեք նաև

ԱՄՆ-ն էլի սպառնում է Իրանին, Հայաստանին և ոչ միայն

ԱՄՆ-ն էլի սպառնում է Իրանին, Հայաստանին և ոչ միայն Wed, 02 Sep 2026 22:30:20 +0400 …

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով