Ուրբաթ , 4 Սեպտեմբերի 2026

Թրամփը կիսվել է Հայաստանի մասին հոդվածով

Թրամփը կիսվել է Հայաստանի մասին հոդվածով

Fri, 04 Sep 2026 11:30:20 +0400


ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Truth Social-ում կիսվել է իր հատուկ ներկայացուցիչ Սթիվ Ուիտկոֆի հոդվածով, որը նվիրված է Հայաստանի և Ադրբեջանի միջև համատեղ խաղաղության հռչակագրի ստորագրման տարեդարձին։

Washington Examiner-ում հրապարակված իր հոդվածում Ուիտկոֆը նշել է, որ համաձայնագիրը վերջ է դրել երկու երկրների միջև ավելի քան 35 տարվա հակամարտությանը։

«Նախագահ Թրամփի համարձակ և տեսլական ունեցող ղեկավարության շնորհիվ լրանում է այս երկու երկրների միջև համատեղ խաղաղության հռչակագրի ստորագրման մեկ տարին՝ իսկապես ուշագրավ նվաճում։ Նախագահը գերազանցել է նախկին սահմանափակումները՝ առաջնահերթություն տալով Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղությանը», – գրել է հատուկ ներկայացուցիչը։

Նրա խոսքով՝ հիմնական խնդիրներից մեկը մնում էր Ադրբեջանի մայրցամաքային մասի և Նախիջևանի միջև անխոչընդոտ հաղորդակցության ապահովումը։ Այս խնդրին նոր մոտեցման անհրաժեշտությունը, նշել է նա, հանգեցրել է TRIPP-ի հայեցակարգին։

Սա ԱՄՆ-ի և Հայաստանի միջև գործընկերություն է, որը նախատեսում է Հայաստանի միջով անխոչընդոտ բազմամոդալ տրանսպորտային ուղիների ստեղծում՝ լիովին հարգելով նրա ինքնիշխանությունն ու տարածքային ամբողջականությունը։

«Թրամփը նախընտրեց գործնական արդյունքները՝ արտաքին տեսքի փոխարեն, և այս մոտեցումը արդյունք տվեց», – ընդգծել է Ուիտկոֆը։

Նա նշել է, որ անցած տարվա ընթացքում ԱՄՆ-ն շարունակել է համագործակցել Հայաստանի հետ՝ ձեռք բերված պայմանավորվածությունները կյանքի կոչելու համար։ Նաև հույս հայտնել, որ TRIPP երթուղին ի վերջո կկապվի Կասպից ծովի հետ, և որ հայեցակարգն ինքնին կարող է հետագայում զարգանալ այլ տարածաշրջաններում, այդ թվում՝ Մերձավոր Արևելքում։

«Հարավային Կովկասն այսօր ավելի անվտանգ և կայուն է, քանի որ Թրամփը, Ալիևը և Փաշինյանը նախընտրեցին արդյունքները՝ հռետորաբանության փոխարեն», – եզրափակել է ԱՄՆ նախագահի հատուկ ներկայացուցիչը։

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Մասին Hraparak.am

Hraparak.am

Կարդացեք նաև

Ինչպես է Գրիգոր Տեր-Ղազարյանը ստեղծել GTB Holdings-ը՝ միավորելով մետալուրգիան, շինարարությունը եւ մշակույթը․ Finance. yahoo.com

Ինչպես է Գրիգոր Տեր-Ղազարյանը ստեղծել GTB Holdings-ը՝ միավորելով մետալուրգիան, շինարարությունը եւ մշակույթը․ Finance. yahoo.com Fri, …

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով