Ուրբաթ , 4 Սեպտեմբերի 2026

Իրանի հետ հակամարտության կարգավորման իր տարբերակն ունի

Իրանի հետ հակամարտության կարգավորման իր տարբերակն ունի

Fri, 04 Sep 2026 18:30:57 +0400


Միացյալ Նահանգները չեն դիտարկում Իրանի դեմ հակամարտության կարգավորման համար հետեւել Իսլամաբադյան Փոշըմբռնման հուշագրին, որը ստորագրվել էր ավելի վաղ՝ Թեհրանի եւ Վաշինգտոնի միջեւ։ Այս մասին հայտնում է Financial Times պարբերականը։ Համաձայն հոդվածի, նախագահ Թրամփի վարչակազմը մտադիր է հասնել նրան, որ վերոնշյալ Հուշագրի փոխարեն կնքվի ավելի համապարփակ համաձայնագիր, որը կներառի դրույթներ ոչ միայն Հորմուզի նեղուցի մասին, այլ նաեւ Թեհրանի միջուկային ծրագրի։

Պարբերականը նշում է, որ բանակցությունները Թեհրանի եւ Վաշինգտոնի միջեւ այլեւս չեն ընթանում։ Սակայն անանուն դիվանագետները պարբերականին հայտնել են, որ միջնորդները «բաց են թողել կապի ուղիները» Թեհրանի եւ Վաշինգտոնի միջեւ եւ փորձում են ստեղծել հիմքեր՝ նոր համաձայնագրի կնքման համար։

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Մասին Hraparak.am

Hraparak.am

Կարդացեք նաև

Թեհրանը կհաղթի Վաշինգտոնի հետ պայքարում. Փեզեշկիան

Թեհրանը կհաղթի Վաշինգտոնի հետ պայքարում. Փեզեշկիան Wed, 02 Sep 2026 02:30:19 +0400 Իրանի նախագահ Մասուդ …

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով