Երեքշաբթի , 8 Սեպտեմբերի 2026

Կարգալույծ Ստեփան Ասատրյանի կազմակերպած հարսանիք փարթին` Հովհաննավանքի բակում

Կարգալույծ Ստեփան Ասատրյանի կազմակերպած հարսանիք փարթին` Հովհաննավանքի բակում

Mon, 07 Sep 2026 18:51:03 +0400


Հանգստյան օրերին համացանցը ցնցեց Հովհանավանքի եկեղեցու բակում կազմակերպված հարսանիքի տեսանյութը։

Վանքը զավթած կարգալույծ Ստեփան Ասատրյանը (նախկին տեր Արամը) որոշել է, քանի դեռ հնարավորություն կա, եկեղեցու բակը տրամադրել հարսանիքներ անցկացնելու համար։ Դե, ոչ վերադաս ունի, ոչ հսկող։ Հարսանիքներն էլ աչքի էին ընկել քրեական ենթամշակույթ կրող երգերով ու եկեղեցու բակում ոչ պատեհ կատարումներով։

Եկեղեցին ուժով պահող Փաշինյանի սրտի հոգևորականը հերքել էր՝ ասելով, թե նման բան չկա, արհեստական բանականությամբ է սարքած։

Մեզ փոխանցեցին այլ տեսանյութեր ևս՝ եկեղեցու բակից, որտեղ հնչում է ռաբիս երաժշտություն, և ինչ-որ պայթուցիկ սարքեր են կրակում․ հրավառություն է, երևի։

Միակ բաց հարցը, որ մնում է, այն է, թե կարգալույծ նախկին հոգևորականը, որը ուժով զավթել է եկեղեցին, եկեղեցին ռեստորանի կարգավիճակով տրամադրելով, որքան գումար է աշխատում և ուր են գնում այդ փողերը։

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Մասին Hraparak.am

Hraparak.am

Կարդացեք նաև

Թույլ կտա՞ն տերերդ, որ ասես․ «Ես ներողություն եմ խնդրում»

Թույլ կտա՞ն տերերդ, որ ասես․ «Ես ներողություն եմ խնդրում» Fri, 04 Sep 2026 14:45:27 +0400 …

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով