Անջելինա Ջոլին այս անգամ որդու հետ է այցելել Ուկրաինա (լուսանկար)
Tue, 08 Sep 2026 10:00:50 +0400

Հոլիվուդյան աստղ Անջելինա Ջոլին որդու հետ այցելել է Խարկով և տեղի «Սպադկոյեմեց» բռնցքամարտի ակումբ: Սա դերասանուհու երրորդ այցն է Ուկրաինա Ռուսաստանի լայնածավալ ներխուժման սկսվելուց ի վեր։ Ակումբի սոցիալական ցանցերում հայտնվել է Անջելինա Ջոլիի լուսանկարը։
«Մարզասրահում սովորական մարզումների օրը հանկարծ անսպասելիորեն շրջադարձ կատարվեց: Աշխարհի ամենահայտնի դերասանուհիներից մեկը ակումբի հյուրերի թվում էր:
Նրա որդին՝ Նոքսը, ակումբում մարզվեց մուայ թայով՝ ուկրաինացի պաշտպանների հետ», – ասվում է հայտարարության մեջ։
Նշենք, որ Ջոլին ՅՈՒՆԻՍԵՖ-ի բարի կամքի դեսպան է, և սոցիալական ցանցերում մարդիկ վերջերս հրապարակել են դերասանուհու մասնակցությամբ կադրեր, որոնք արվել են Լվովում, Պոլտավայում և Ուկրաինայի այլ քաղաքներում։
Ամերիկացի դերասանուհին վերջին անգամ Ուկրաինա էր ժամանել 2025 թվականի նոյեմբերին, երբ այցելել է Նիկոլայով և Խերսոն։

Source: Hraparak
Լրահոս – Lrahos Լուրերի անսպառ աղբյուր