Երեքշաբթի , 8 Սեպտեմբերի 2026

Իգդիրում ոգևորված են հայ-թուրքական սահմանային անցակետի բացմամբ

Իգդիրում ոգևորված են հայ-թուրքական սահմանային անցակետի բացմամբ

Tue, 08 Sep 2026 19:15:35 +0400


Թուրքիայի և Հայաստանի միջև հարաբերությունների կարգավորման գործընթացի հետ մեկտեղ Իգդիրի Ալիջան սահմանային անցակետում շինաշխատանքները շարունակվում են։ Այս մասին հայտնում է Ermenihaber-ը՝ հղում անելով թուրքական «DHA» լրատվական գործակալությանը։

Նշվում է, որ Ալիջան սահմանային անցակետում, որը փակ է 1952 թվականից, լայնացվում է 7 կիլոմետրանոց ճանապարհահատված, ինչպես նաև պատրաստվում է նախագիծ մեքենաների ու բեռնատարների կայանատեղիի համար։

Նշվել է նաև, որ օդանավակայանի խաչմերուկում տեղադրվել են ճանապարհային նոր նշաններ, որոնք ցույց են տալիս Ալիջան սահմանային անցակետի ուղղությունը:

Իգդիրի առևտրաարդյունաբերական պալատի նախագահ Քամիլ Արսլանը հայտնել է, որ Հայաստանի ու Թուրքիայի միջև սահմանային անցակետի բացումը դրական մթնոլորտ է ստեղծել քաղաքի ու տարածաշրջանի համար։ Ըստ նրա՝ անցակետի բացումը կնպաստի տարածաշրջանի զարգացմանը՝ առևտրի, մշակույթի, սոցիոլական, զբոսաշրջության և տնտեսության առումով։

Նա նաև նշել է, որ սահմանային անցակետի բացման նախապատրաստական ​​աշխատանքները շարունակվում են ու աշխատանքներ են տարվում նաև առկա ենթակառուցվածքների բարելավման ուղղությամբ։

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Մասին Hraparak.am

Hraparak.am

Կարդացեք նաև

Առաջարկել է նախագահի թեկնածու առաջադրել Քամալա Հարիսին

Առաջարկել է նախագահի թեկնածու առաջադրել Քամալա Հարիսին Sat, 15 Aug 2026 18:30:24 +0400 ԱՄՆ նախագահ …

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով