Չորեքշաբթի , 9 Սեպտեմբերի 2026

Հեքիաթներին չենք հավատում

Հեքիաթներին չենք հավատում

Wed, 09 Sep 2026 09:00:22 +0400


Մարդիկ Հայաստանում ապրում են մշտական տագնապի մեջ, վատ իրադարձությունների սպասումով` անհանգիստ, լարված, մտահոգ: Դա, իհարկե, միանգամայն օբյեկտիվ պատճառներ ունի: Ինչպես ասում են` մեր տառապանքը փորձ ունի: Վերջին տարիներին գրեթե ոչ մի լավ, դրական իրադարձություն մեր կյանքում տեղի չի ունենում, իսկ վատ բան՝ ինչքան ասես: Նաեւ դա է պատճառը, որ մարդիկ հեշտությամբ հավատում են վատ լուրերին, իսկ այդ լուրերի հերքումներն արժանահավատ չեն թվում: Ինչո՞ւ մարդիկ արագ հավատացին, որ ադրբեջանական զինուժը փորձում է Կոռնիձորից առաջ շարժվել։ Որովհետեւ վերջին 6 տարում շարունակ տեսել ենք առաջ շարժվող հակառակորդ, կոտրված եւ թուլացած հայկական բանակ, որին հրահանգված է ոչ մի պարագայում ուժ չկիրառել, եւ անգամ դեպք է եղել, երբ թշնամուն հակազդեցություն ցուցաբերած եւ կրակոցներով նրա առաջխաղացումը կանգնեցրած զինվորականները պատժվել են, նրանց նկատմամբ հետաքննություն է ծավալվել` «մեղքը պարզելու» պատճառաբանությամբ:

Դա նաեւ նրանից է, որ ոչ ոք չի հավատում խաղաղություն հաստատելու մասին իշխանական խոստումներին, եւ հասկանում են, որ Վաշինգտոնում նախաստորագրված խաղաղության համաձայնագիրն ընդամենը թղթի կտոր է, որն իրականում մեծ արժեք չունի: Հասկանում են նաեւ, որ իր զորքը հետ չքաշող, մեր գերիներին ազատ չարձակող, շարունակ «Արեւմտյան Ադրբեջան» բարբաջող թշնամին չի պատրաստվում մեզ հետ խաղաղություն հաստատել: Այդ խաղաղությունն ավելի շատ ցանկություն է, իշխանական պատրանք, որով ՔՊ-ն փորձեց քվե ստանալ եւ իր դիրքերն ամրապնդել: Խաղաղությունն ու Արցախում հայկական մշակույթի ավերը, հայության հասցեին արտաբերված ագրեսիվ հռետորաբանությունը բացարձակապես չեն վկայում խաղաղության հաստատման մասին:

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Մասին Hraparak.am

Hraparak.am

Կարդացեք նաև

Մայր Տաճարում կատարվեց Խաղաղության աղոթք

Մայր Տաճարում կատարվեց Խաղաղության աղոթք Wed, 02 Sep 2026 12:52:58 +0400 Սեպտեմբերի 2-ին Արցախի Անկախության …

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով