Չորեքշաբթի , 9 Սեպտեմբերի 2026

Ռուսները գրոհել են ուկրաինա-մոլդովական սահմանային անցակետը․զոհեր կան

Ռուսները գրոհել են ուկրաինա-մոլդովական սահմանային անցակետը․զոհեր կան

Wed, 09 Sep 2026 13:00:41 +0400


Ուկրաինա-մոլդովական սահմանին գտնվող Ստարոկոզաչյեի միջազգային ավտոմոբիլային անցակետում ռուսական անօդաչու թռչող սարքի հարվածի հետևանքով երկու մարդ զոհվել է, ևս երեքը՝ վիրավորվել, հայտնել է Օդեսայի մարզային ռազմական վարչակազմի ղեկավար Օլեգ Կիպերը։

Նրա խոսքով՝ հարձակման պահին զոհվածներն ու վիրավորները գտնվել են անցակետի մոտ։ Եվս 16 մարդ ավտոբուսներով տարհանվել է անվտանգ վայր։

Հարվածը վնասել է անցակետի շենքերը՝ ոչնչացնելով ավտոբուսներ, բեռնատարներ և մեքենաներ։ Անցակետում խոշոր հրդեհ է բռնկվել։

Ուկրաինայի պետական ​​սահմանային ծառայությունը հայտարարել է այս տարածքում մարդկանց և տրանսպորտային միջոցների մուտքի ժամանակավոր դադարեցման մասին։ Մոլդովայի իշխանությունները տեղեկացվել են միջադեպի մասին։

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Մասին Hraparak.am

Hraparak.am

Կարդացեք նաև

Թեժ բանավեճ․ Ինչ գործիքակազմով եք վերացնելու վերջին վեց ամսում առաջացած 2.7մլրդ. առևտրային դեֆիցիտը

Թեժ բանավեճ․ Ինչ գործիքակազմով եք վերացնելու վերջին վեց ամսում առաջացած 2.7մլրդ. առևտրային դեֆիցիտը Wed, 09 …

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով