Չորեքշաբթի , 9 Սեպտեմբերի 2026

Ներսես Ավետիսյանն ամուսնալուծվել է

Ներսես Ավետիսյանն ամուսնալուծվել է

Wed, 09 Sep 2026 21:09:55 +0400


Դերասան, երգիչ և հաղորդավար Ներսես Ավետիսյանն ամուսնալուծվել է։ Այս մասին NEWS.am STYLE-ին հայտնել են հավաստի աղբյուրները։

ԶԼՄ-ի տեղեկություններով՝ Ներսեսն ու կինը՝ Լիլիթը, արդեն որոշ ժամանակ է՝ միասին չեն։

Զույգի ամուսնալուծության պատճառը հայտնի չէ։ Ներսեսը, թերևս, միշտ էլ նախընտրել է անձնական կյանքը հեռու պահել հանրային ուշադրությունից։

Հիշեցնենք, որ Ներսեսն ու Լիլիթն ամուսնացել էին 2020 թվականին։ Դերասանը Լիլիթին ամուսնության առաջարկություն էր արել Գառնու տաճարի մոտ։ Նրա դրական պատասխանից հետո Գառնու տաճարի հարակից տարածքում տեղի էր ունեցել նաև ամուսնության գրանցման արարողությունը։

Զույգը գրեթե միշտ կիսվում էր իրենց անձնական կյանքի դրվագներով, ավելին՝ Ներսեսը կնոջը երգ էր նվիրել։ Լիլիթը մասնագիտությամբ լուսանկարիչ է։ Ըստ տեղեկությունների՝ նախկին ամուսինները ջերմ հարաբերությունները պահպանվել են:

Հավելենք, որ օրերս Ներսես Ավետիսյանը միայնակ էր ներկայացել Հրաչ Քեշիշյանի «Մի գդալ սեր» ռոմանտիկ ֆիլմի պրեմիերային, որտեղ նա հանդես է գալիս գլխավոր դերերից մեկում՝ Անի Խաչիկյանի հետ։ Ավելի վաղ Ներսեսը հանրային միջոցառումներին և վայրերում գրեթե միշտ ներկայանում էր կնոջ՝ Լիլիթի հետ։

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Մասին Hraparak.am

Hraparak.am

Կարդացեք նաև

Բժշկուհի Շաքե Հմայակյանը և երգիչ Վիգեն Հովսեփյանը ամուսնալուծվել են

Բժշկուհի Շաքե Հմայակյանը և երգիչ Վիգեն Հովսեփյանը ամուսնալուծվել են Wed, 15 Jul 2026 22:30:05 +0400 …

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով