Ո՞վ է Մեղրիի համայնքապետի հետ ձերբակալված Էկոպարեկային ծառայության բարձրաստիճան պաշտոնյան
Wed, 09 Sep 2026 22:52:05 +0400

Գրել էինք, որ կաշառք տալու և ստանալու դեպքերի առթիվ ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեում նախաձեռնված քրեական վարույթի շրջանակում ձերբակալվել է 8 անձ, այդ թվում՝ Մեղրի համայնքի ղեկավար Խաչատուր Անդրեասյանը և Էկոպարեկային ծառայության Սյունիքի մարզային ստորաբաժանման ղեկավարը:
Մեր տեղեկություններով Էկոպարեկային ծառայության Սյունիքի մարզային ստորաբաժանման ղեկավարը Սասուն Մանուկյանն է, ով նախկինում ՀՅԴ անդամ էր, կուսակցության ցուցակով նաեւ առաջադրվել էր ԱԺ պատգանավորի թեկնածու։ Եղել է լրագրող, Սյունիքի Խուստուփ Թիվիի տնօրենը։ ՔՊ-ի իշխանության գալուց հետո ճամբարափոխ է եղել, դարձել է ՔՊ-ական, ինչից հետո էլ նրա սոցիալական վիճակը կտրուկ բարելավվել է։ Եթե մինչ այդ վարձով էր ապրում, ապա ՔՊ-ական դառնալուց հետո շրջում է թանկարժեք մեքենայով, իսկ Կապանում շքեղ առանձնատուն է կառուցել։
Source: Hraparak
Լրահոս – Lrahos Լուրերի անսպառ աղբյուր