Ուրբաթ , 2 Հոկտեմբերի 2026

iPhone-ը հասավ $1,999-ի․ Apple-ի նոր սարքերի պաշտոնական գները

iPhone-ը հասավ $1,999-ի․ Apple-ի նոր սարքերի պաշտոնական գները

Thu, 10 Sep 2026 11:54:27 +0400


Սեպտեմբերի 9-ին Apple-ը ներկայացրեց իր նոր սերնդի սարքերը՝ գլխավոր ուշադրությունը կենտրոնացնելով նոր iPhone 18 Pro և iPhone 18 Pro Max մոդելների, ընկերության առաջին ծալվող սմարթֆոնի՝ iPhone Duo-ի, ինչպես նաև Apple Watch Series 12, Apple Watch Ultra 4 և AirPods 5 ականջակալների վրա։

iPhone 18 Pro և iPhone 18 Pro Max
Նոր Pro մոդելները ստացել են A20 Pro չիպ, փոփոխական բացվածքով 48 ՄՊ հիմնական տեսախցիկ, ավելի փոքր Dynamic Island և բարելավված մարտկոցի աշխատանք։

Apple-ը նշում է, որ Pro Max-ը iPhone-ի պատմության մեջ ստացել է մարտկոցի աշխատանքի ամենամեծ աճը։

Պաշտոնական ԱՄՆ գները սկսվում են՝

iPhone 18 Pro 256 GB — $1,199
iPhone 18 Pro Max 256 GB — $1,299
Երկու մոդելներն էլ հասանելի են 256 GB, 512 GB, 1 TB և 2 TB հիշողությամբ տարբերակներով։

Այսպիսով՝ նախորդ սերնդի համեմատ մեկնարկային գինը բարձրացել է $100-ով։

iPhone Duo․ Apple-ի առաջին ծալվող iPhone-ը
Պրեզենտացիայի ամենասպասված նորույթներից մեկը iPhone Duo-ն էր՝ Apple-ի առաջին ծալվող iPhone-ը։

Փակ վիճակում այն ունի 5.4 դյույմանոց արտաքին էկրան, իսկ բացվելուց հետո՝ 7.6 դյույմանոց ներքին էկրան։ Սմարթֆոնն աշխատում է A20 Pro չիպով և աջակցում է Apple Pencil-ին։

Apple-ը Duo-ի համար օգտագործել է տիտանե կառուցվածք և նոր ծալվող մեխանիզմ։

Պաշտոնական ԱՄՆ մեկնարկային գինը՝ $1,999։

Duo-ի նախնական պատվերները սկսվում են հոկտեմբերի 16-ին, իսկ վաճառքը՝ հոկտեմբերի 23-ին։

Apple Watch Series 12
Apple Watch Series 12-ը ստացել է նոր Health Sensing System, ավելի առաջադեմ առողջական տվյալների հավաքագրում և Apple Intelligence-ի հետ ինտեգրման նոր հնարավորություններ։

Պաշտոնական ԱՄՆ գինը սկսվում է $399-ից։

Apple Watch Ultra 4
Նոր Apple Watch Ultra 4-ը շարունակում է մնալ Apple-ի ամենաառաջադեմ և դիմացկուն ժամացույցը։

Այն ունի 49 մմ տիտանե պատյան, նոր S11 չիպ և առողջության ու ֆիթնեսի բարելավված հնարավորություններ։

Պաշտոնական ԱՄՆ գինը՝ $799-ից։

AirPods 5
Apple-ը ներկայացրեց նաև նոր AirPods 5-ը։ Կարևոր փոփոխություններից մեկն այն է, որ ակտիվ աղմուկի չեղարկումը՝ ANC-ը, հասանելի է նաև այս՝ ավելի մատչելի շարքում։

Գները՝

AirPods 5 — $129
AirPods 5 Wireless Charging Case-ով — $149
Նոր մոդելն ունի նաև Siri-ի և Live Translation-ի հետ կապված նոր հնարավորություններ։

Պետք է հաշվի առնել, որ նշված գները Apple-ի պաշտոնական ԱՄՆ գներն են։ Հայաստանի շուկայում սարքերի վերջնական արժեքը միանշանակ տարբեր է լինելու՝ կախված ներմուծման հարկերից, փոխարժեքից, մատակարարից և վաճառողի գնային քաղաքականությունից։

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Մասին Hraparak.am

Hraparak.am

Կարդացեք նաև

Այս պահին պաշտոնական պատասխան չկա Վարդանյանի կնոջ խնդրանքի հետ կապված

Այս պահին պաշտոնական պատասխան չկա Վարդանյանի կնոջ խնդրանքի հետ կապված Fri, 04 Sep 2026 12:16:24 …

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով