Միգրանտների նկատմամբ կենսաչափական վերահսկողություն կսահմանեն
Fri, 11 Sep 2026 21:30:09 +0400

Ռուսաստանի ողջ տարածքում ներդրվում է միգրանտների՝ երկրի մուտք գործելու եւ երկրի տարածքում տեղաշարժի վերահսկողություն իրականացնելու համար նախատեսված կենսաչափահական հսկողության համակարգ՝ «Ամինա» համակարգի նմանողությամբ։ Այս մասին հայտարարել է ՌԴ ԱԽ նախագահի տեղակալ Դմիտրի Մեդվեդեւը՝ «Վեդոմոստի» պարբերականի հետ զրույցում։ «Ամինան» ներկայումս գործում է մայրաքաղաք Մոսկվայում եւ Մոսկվայի մարզում։ Մեդվեդեւը ասել է, որ Մոսկվան նման համակարգերի ներդրման եւ կիրառության մեծ փորձ ունի կուտակած եւ մյուս ռեգիոններում այդ փորձի հաշվառումով կիրականացվի նմանատիպ համակարգի ներդրումն ու կիրառումը։
Source: Hraparak
Լրահոս – Lrahos Լուրերի անսպառ աղբյուր