Քվենտին Տարանտինոյի տուն գող է մտել
Fri, 11 Sep 2026 22:30:48 +0400

Կալիֆորնիայում հանցագործը, որի ինքնությունը դեռ պարզված չէ, փորձել է կողոպտել առանձնատունը, որը ենթադրաբար կարող է պատկանել հոլիվուդյան հայտնի ռեժիսոր Քվենտին Տարանտինոյին։ Այս մասին հայտնում է New York Post պարբերականը։ Ներկայումս իրավապահները որոնում են չարագործին, ով փորձել է օրվա ցերեկային ժամերին մուտք գործել Լոս-Անջելեսի Հոլիվուդյան բլուրներում գտնվող առանձնատուն։ Հայտնի է, որ տղամարդը հագնված է եղել սեւ հագուստ։ Առանձնատունը եռահարկ է։
Հանցագործը փորձել է մուտք գործել երկրորդ հարկ։ Նրան նկատել է այգեպանը եւ ահազանգել ոստիկանություն։ Իրավապահների գալու ժամանակ՝ նա արդեն փախուստի դիմած է եղել։ Նաեւ հայտնի չէ, թե կողոպուտի փորձի ժամանակ տան բնակիչները եղել են արդյոք տանը, թե ոչ։
Source: Hraparak
Լրահոս – Lrahos Լուրերի անսպառ աղբյուր