Կիրակի , 25 Հոկտեմբերի 2026

Գործ ենք ունենալու այլ քաշային կարգի գերտերության հետ

Գործ ենք ունենալու այլ քաշային կարգի գերտերության հետ

Sat, 12 Sep 2026 14:15:13 +0400


«Իրանի դաշնակից եմենյան «Անսարալլահը» (հութիները) ժամեր առաջ հարձակում է գործել Հորմուզի և Բաբ էլ-Մանդեբի նեղուցները շրջանցող և Սաուդյան Արաբիայի արևելքից արևմուտք ձգվող նավթամուղի վրա, ինչի հետևանքով այն դադարել է գործել։

Բաբ էլ-Մանդեբի նեղուցի ափամերձ Մոխա քաղաքի և հենց նեղուցի կենտրոնում գտնվող Մայյուն կղզու վրա վերջին օրերին «Անսարալլահի» լիակատար վերահսկողության սահմանումից հետո, իսկ ավելի վաղ Հորմուզի նեղուցի իրանական վերահսկողությամբ Թեհրանը փաստացիորեն տիրապետում է համաշխարհային բեռնափոխադրումների և առևտրի երկու խոշոր զարկերակների՝ աննախադեպ կերպով մեծացնելով իր աշխարհաքաղաքական ազդեցությունը։

Եթե Իրանը կարողանա այս աննախադեպ ձեռնտու իրավիճակն ամրագրել, ապա այսուհետ գործ ենք ունենալու բոլորովին այլ քաշային կարգի տարածաշրջանային գերտերության հետ»,-գրում է իրանագետ Վարդան Ոսկանյանը։

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Մասին Hraparak.am

Hraparak.am

Կարդացեք նաև

Աշխարհի առաջնությունում ի՞նչ կազմով է Հայաստանը պայքարելու

Աշխարհի առաջնությունում ի՞նչ կազմով է Հայաստանը պայքարելու Thu, 08 Oct 2026 15:45:19 +0400 Հայաստանի ըմբշամարտի …