Երկուշաբթի , 5 Հոկտեմբերի 2026

Թուրքիան ու Բուլղարիան սահմանային նոր անցակետ կկառուցեն

Թուրքիան ու Բուլղարիան սահմանային նոր անցակետ կկառուցեն

Sat, 12 Sep 2026 15:30:23 +0400


Թուրքիայի Էդիրնե նահանգի նահանգապետարանը հայտնում է, որ Բուլղարիա-Թուրքիա սահմանային նոր անցակետ կկառուցվի։ Նշվում է, որ հանդիպումէ տեղի ունեցել և քննարկվել է նոր սահմանային անցակետի կառուցման հարցը։ Այն կկառուցվի թուրքական Քափըքյուլե սահմանային անցակետից հյուսիս ու կկոչվի «Քափըքյուլե/ կապիտան Անդրեևո-հյուսիս»։

Հանդիպմանը մասնակցել են Էդիրնեի նահանգապետ Յունուս Սեզերը, Առևտրի նախարարի տեղակալ Սեզայի Ուչարմակը, Բուլղարիայի ներքին գործերի նախարար Իվան Դեմերձիևը, Բուլղարիայի ազգային մաքսային գործակալության ղեկավար Նիկոլայ Շուշկովը և այլ պաշտոնյաներ։

Կողմերը քննարկել են սահմանային նոր անցակետի կառուցումն ու անցակետի թողունակության մեծացմանն առնչվող հարցեր, հայտնում է Ermenihaber-ը։

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Մասին Hraparak.am

Hraparak.am

Կարդացեք նաև

Ուկրաինան մարդկանց հեռացնու՞մ է ՌԴ-ի և Բելառուսի հետ սահմանային գոտուց․ հատուկ որոշում

Ուկրաինան մարդկանց հեռացնու՞մ է ՌԴ-ի և Բելառուսի հետ սահմանային գոտուց․ հատուկ որոշում Fri, 11 Sep …

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով