Երևանի կենտրոնում փոշու պարունակությունը գերազանցել է թույլատրելի սահմանը
Sat, 12 Sep 2026 16:15:06 +0400

Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնը ներկայացնում է Երևանում մթնոլորտային օդի որակը սեպտեմբերի 2-8-ը։
Փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան․
-Կենտրոնում՝ սեպտեմբերի 2-ին և 7-ին,
-Արաբկիրում և Շենգավիթում՝ չեն գերազանցել։
Ազոտի երկօքսիդի պարունակությունը գերազանցել Է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան․
-Կենտրոնում՝ սեպտեմբեի 8-ին,
-Արաբկիրում և Շենգավիթում` չեն գերազանցել։
Ծծմբի երկօքսիդի պարունակությունը չի գերազանցել սահմանային թույլատրելի կոնցենտրացիան։
Source: Hraparak
Լրահոս – Lrahos Լուրերի անսպառ աղբյուր