Առաջարկում են վճարել հրդեհների ռիսկային գոտում գտնվող ֆերմերներին
Sun, 13 Sep 2026 18:00:08 +0400

Պարտուգալիան առաջարկել է ԵՄ-ին՝ նոր երկարաժամկետ բյուջեով նախատեսել հատուկ դոտացիաներ այն ֆերմերի համար, ովքեր զբաղվում են անասնապահությամբ՝ բարձր հրդեհային ռիկայնության շրջաններում։ Այս մասին հայտնում է Politico հանդեսը։ Համաձայն հաղորդման, Լիսաբոնը հույս ունի, որ այդ կերպ կստանա Բրյուսելի աջակցությունը։ Ուշագրավ է այն, որ Եվրոպայում ներդրվում է այսպես կոչված «հրդեհների կանխարգելիչ անանսապահություն» կոչվածը։ Դա ենթադրում է անասնապահության զարգացում բարձր ռիսկայնության հրդեհավտանգ գոտիներում, այն տրամաբանությամբ, որ այծերը, կովերը եւ ոչխարները, արածելով այդ տարածքներում, բնականորեն «մաքրազարդում» են դրանք չոր խոտերից եւ այլ չորացած բուսազանգվածից, որը կարող է պոտենցիալ կերպով հրդեհի պատճառ դառնալ, կամ նպաստել հրդեհների տարածմանը։
Source: Hraparak
Լրահոս – Lrahos Լուրերի անսպառ աղբյուր