Երկուշաբթի , 14 Սեպտեմբերի 2026

Ռուբեն Վարդանյանի կինը գեղանկարչական հավաքածու է նվիրաբերել Գյումրի քաղաքին

Ռուբեն Վարդանյանի կինը գեղանկարչական հավաքածու է նվիրաբերել Գյումրի քաղաքին

Mon, 14 Sep 2026 18:15:29 +0400


Ռուբեն Վարդանյանի կինը՝ Վերոնիկա Զոնաբենդը քսան մեծածավալ կտավից կազմված գեղանկարչական հավաքածու է նվիրաբերել Գյումրի քաղաքին:

«Պատերազմ և խաղաղություն» խորագրի ներքո միավորված քսան գործերը «100 ԿՏԱՎ» հավաքածուից են, որն ընդգրկում է սոցռեալիզմի հայ և ռուս հայտնի վարպետների աշխատանքներ՝ ընտրված ձեռներեց-բարերարներ Ռուբեն Վարդանյանի, Վլադիմիր Ավետիսյանիև Վլադիմիր Նեկրասովի մասնավոր հավաքածուներից:

Գյումրիին նվիրաբերված հավաքածուի կտավները նվիրված են Հայրենական մեծ պատերազմի հիշողությանն ուհետպատերազմյան ժամանակաշրջանին, ներառում են Բելերֆոն Դալաքյանի, Վիկտոր Աբրահամյանի, Ալեքսանդր Տատարենկոյի, Նիկոլայ Լոմակինի և այլ նկարիչների գործեր։Այդ աշխատանքները ցուցադրվել են նաև արտերկրի բազմաթիվ ցուցահանդեսներում։

«Ռուբենի համար Գյումրին միշտ առանձնահատուկ քաղաք է եղել, որի զարգացմանը նա մասնակցել է իր հիմնադրամի միջոցով։ Մասնավորապես, նրա կողմից նախաձեռնվածԲարեկամության այգու վերականգնումը ներդրում է եղել քաղաքային միջավայրի զարգացման և ապագա սերունդների համար բարեկեցիկ պայմաններ ստեղծելու գործում։ Ուրախ եմ, որ «100 ԿՏԱՎ» հավաքածուից ընտրված և թեմատիկ ընդհանրություն ունեցող այս գործերը կդառնան մշակութային հարուստ ավանդույթներ ունեցող Գյումրի քաղաքի ժառանգության մասը և կցուցադրվեն հանրությանը»,-ասել է Վերոնիկա Զոնաբենդը:

Գյումրի համայնքի ղեկավարի փոխարինող Ավետիս Առաքելյանը նշել է, որ երախտագիտությամբ ու ուրախությամբ են ընդունում այս արժեքավոր նվիրատվությունը:Կտավները հանձնվել են Գյումրի քաղաքի «Կումայրի» պատմամշակութային արգելոց-թանգարանին:

«Ուրախ ենք, որ մեր թանգարանը համալրվում է այսպիսի հավաքածուուվ և շնորհակալ ենք տիկին Զոնաբենդին շռայլ նվիրատվության համար: Կտավներն իրենց արժանի տեղը կգտնեն մեր թանգարանում, և առաջիկայում ցուցահանդեսի միջոցով հավաքածուն կներկայացնենք քաղաքի արվեստասեր բնակչությանը, հովեկներին ու հյուրերին»,- նշել է «Կումայրի» արգելոց-թանգարանի տնօրեն Ինգա Ավագյանը:

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Մասին Hraparak.am

Hraparak.am

Կարդացեք նաև

Գագիկ Ծառուկյանը և Ռուբեն Վարդանյանը այսօր ամենաշատն են հուզել հանրությանը

Գագիկ Ծառուկյանը և Ռուբեն Վարդանյանը այսօր ամենաշատն են հուզել հանրությանը Fri, 04 Sep 2026 22:54:59 …

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով