Ինչի մասին է «հուշում» փորացավը
Mon, 14 Sep 2026 20:00:22 +0400

Ռուս վիրաբույժ Ռուսլան Դենիշեւը RT-ի հետ զրույցում ասել է, որ որովայնի անսովոր ցավը, որը ուղեկցվում է թուլությամբ, սառը քրտինքով, շնչարգելությամբ եւ կրծքավանդակի շրջանում տհաճ զգացողությամբ, պարտադիր չէ, որ ստամոքսի խնդիրների հետ կապված լինի։ Շատ հնարավոր է, որ այդ ախտանշաններով օրգանիզմը մարդուն «հուշում» է սիրտ-անոթային հիվանդության կամ միոկարդի իշեմիայի մասին։
Մասնագետը նկատել է, որ նույնիսկ փոքր փորացավի դեպքում պետք է դիմել մասնագետ բժիշկներին, ստանալ համապատասխան խորհրդատվություն եւ բուժում։ Կարեւորը՝ ինքնաբուժությամբ չզբաղվելն է։ Հատկապես, եթե ցավային զգացողությունները կրկնվում են եւ պատճառած դիսկոմֆորտը սկսում է լինել ավելի նկատելի։
Source: Hraparak
Լրահոս – Lrahos Լուրերի անսպառ աղբյուր