Երկուշաբթի , 14 Սեպտեմբերի 2026

ԱԳԼՃԿ –ներում գազի բալոնների մասին փաստաթուղթ են պահանջում

ԱԳԼՃԿ –ներում գազի բալոնների մասին փաստաթուղթ են պահանջում

Mon, 14 Sep 2026 20:15:39 +0400


Սեպտեմբերի 10-ին Նոյեմբերյան քաղաքում գործող ավտոգազալցավորման ճնշման կայաններում (ԱԳԼՃԿ) լիցքավորվող ավտոմեքենաների վարորդներից պահանջել են գազի բալոնների վերաբերյալ փաստաթուղթ, որ դրանք ստուգված են, անվտանգ են, պիտանի են շահագործման։

Այն ավտոմեքենաներին, որոնց գազի բալոնների փաստաթղթերը չեն եղել, գազ չեն լցավորել։ Նույն այդ օրը, և դրանից հետո Իջևւան համայնքի տարածքում գործող ԱԳԼՃԿ-ում առանց պահանջելու գազի բալոնների վերաբերյալ փաստաթուղթ, տրանսպորտային միջոցները գազով լցավորել են։ Ավտոտրանսպորտի գազի բալոնների անվտանգության խնդիրը մնում է չլուծված, իսկ տրանսպորտային միջոցների տերերն էլ ասում են, որ գազի բալոնների անվտանգությունը ստուգելու, համապատասխան փաստաթուղթ ստանալու համար իրենք լրացուցիչ 13 հազար դրամ պետք է ծախսեն։ Վարորդները դժգոհ են՝ պնդելով, որ 300 մթնոլորտային ճնշումով գազի բալոնների անվտանգությունը ստուգելուց հետո այդ բալոնները ձևախեղվում են։

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Մասին Hraparak.am

Hraparak.am

Կարդացեք նաև

Որն է Եվրոպայի ամենաուժեղ բանակը՝ ըստ Զելենսկու

Որն է Եվրոպայի ամենաուժեղ բանակը՝ ըստ Զելենսկու Sat, 12 Sep 2026 19:00:01 +0400 Ուկրաինայի՝ ՆԱՏՕ-ին …

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով