Երեքշաբթի , 6 Հոկտեմբերի 2026

Ոչ մի բանակցություն, վերջակե՛տ․ Իրանի կոշտ պատասխանը՝ Թրամփին

Ոչ մի բանակցություն, վերջակե՛տ․ Իրանի կոշտ պատասխանը՝ Թրամփին

Tue, 15 Sep 2026 13:00:14 +0400


ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը «հակասական ազդանշաններ» է ուղարկում Իրանի հետ բանակցությունների վերաբերյալ, մինչդեռ Թեհրանը մտադիր չէ բանակցություններ վարել մինչև Իրանի պայմանները չբավարարվեն, հայտարարել է ԻԻՀ ազգային անվտանգության Գերագույն խորհրդի քարտուղար Մոհսեն Ռեզաին։

«Ոչ մի բանակցություն, քանի դեռ չեն բավարարվել Իրանի պայմանները։ Վերջակե՛տ», – գրել է Ռեզաին X սոցիալական ցանցում։

Նա կոչ է արել չարձագանքել Թրամփի «հակասական ազդանշաններին», որոնք տատանվում են «ոչ մի բանակցությունից» մինչև «մենք պատրաստ ենք խոսել»։ «Նավթի և նեղուցների շուրջ խաղադրույքները փոխվել են։ Իրավիճակը փրկելու փորձերը չեն կանգնեցնի այն, ինչ տեղի է ունենում», – պնդել է Ռեզաին։

Իրանի իշխանությունները ցանկանում են համաձայնության գալ Միացյալ Նահանգների հետ, իսկ նախագահ Դոնալդ Թրամփը կորոշի՝ Վաշինգտոնը կմասնակցի՞, թե՞ ոչ։ Ամերիկացի առաջնորդը այս մասին հայտնել էր TruthSocial ցանցում։

«Փլուզվող Իրանը հուսահատորեն ցանկանում է համաձայնագիր, և ցանկանում է, որ այն հնարավորինս շուտ կնքվի։ Ես կորոշեմ՝ արդյոք Միացյալ Նահանգները կմասնակցի (այս գործընթացին)», – նշել է ամերիկացի առաջնորդը։

Ավելի վաղ Թրամփը նաև հայտարարել էր, որ պատրաստ կլինի Իրանի հետ բանակցել միայն այնպիսի գործարքի շուրջ, որը շահավետ կլինի Վաշինգտոնի համար։

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Մասին Hraparak.am

Hraparak.am

Կարդացեք նաև

Միրզոյանը Թեհրանում․ Շաքիի արտակարգ դեպքը․ օրվա թոփ նորությունները

Միրզոյանը Թեհրանում․ Շաքիի արտակարգ դեպքը․ օրվա թոփ նորությունները Mon, 05 Oct 2026 22:49:48 +0400 Օրվա …

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով