Ուրբաթ , 9 Հոկտեմբերի 2026

ԱՄՆ-ն ահռելի կորուստներ է կրում Իրանի դեմ պատերազմում

ԱՄՆ-ն ահռելի կորուստներ է կրում Իրանի դեմ պատերազմում

Wed, 16 Sep 2026 12:30:40 +0400


Իրանական հրթիռներն ու անօդաչու թռչող սարքերը զանգվածային վնաս են հասցրել Քուվեյթում և Սաուդյան Արաբիայում տեղակայված ամերիկյան բազաներին։ Այս մասին հայտնում է CBS-ը, որը հրապարակել է ավերածությունների լուսանկարները:

Հեռուստաալիքը նշում է, որ դրանք տրամադրել են ամերիկացի զինվորականները։ Թե կոնկրետ երբ են հասցվել հարվածները՝ չի հստակեցվում։

Ավելի վաղ NBC-ն հայտնել էր, որ Իրանն ավելի լուրջ վնաս է հասցրել Մերձավոր Արևելքում ամերիկյան բազաներին, քան դրա մասին հրապարակային հայտնել էին: Իսկ այդ օբյեկտների վերականգնումը կարժենա միլիարդավոր դոլարներ։

Պենտագոնի գլխավոր տեսուչի զեկույցում նշվել է, որ Իրանի հետ հակամարտության հետևանքով ամերիկյան դիվանագիտական ներկայացուցչություններին հասցված վնասը կազմել է շուրջ 184 մլն դոլար: Իսկ ահա ԱՄՆ Կոնգրեսի բյուջետային վարչության տվյալներով՝ օգոստոսի 1-ի դրությամբ Իրանի դեմ ռազմական գործողությունների համար Պենտագոնի ծախսերը հասել են մոտ 38 մլրդ դոլարի:

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Մասին Hraparak.am

Hraparak.am

Կարդացեք նաև

Կրկին «փակուղի»․ Թրամփը մտածում է Իրանին նոր հարվածներ հասցնելու մասին

Կրկին «փակուղի»․ Թրամփը մտածում է Իրանին նոր հարվածներ հասցնելու մասին Thu, 08 Oct 2026 10:30:24 …

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով