Չորեքշաբթի , 16 Սեպտեմբերի 2026

ՔՊ-ն պետք է ամբողջությամբ արմատախիլ արվի

ՔՊ-ն պետք է ամբողջությամբ արմատախիլ արվի

Wed, 16 Sep 2026 13:25:23 +0400


ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Իշխան Սաղաթելյանը կարծում է, որ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը պետք է ամբողջությամբ հեռացվի քաղաքական դաշտից։ Այս մասին նա հայտարարել է ասուլիսի ժամանակ՝ անդրադառնալով ՔՊ-ական պատգամավոր Արման Եղոյանի՝ նախօրեին Ազգային ժողովում հնչեցրած հայտարարություններին։

Սաղաթելյանի գնահատմամբ՝ ՔՊ-ի իշխանության տարիները Հայաստանի համար ուղեկցվել են ծանր հետևանքներով։ Նրա խոսքով՝ իշխանության վարած քաղաքականության արդյունքում, իր գնահատմամբ, վնասվել են Հայաստանի տարածքային ամբողջականությունն ու ինքնիշխանությունը։

Անդրադառնալով Դաշնակցության նկատմամբ իշխանության վերաբերմունքին՝ Սաղաթելյանը նշել է, որ իր կարծիքով՝ խնդիրը միայն քաղաքական կուսակցության դեմ պայքարը չէ։

Նրա խոսքով՝ իշխանության գործողությունները վերաբերում են նաև ազգային գաղափարախոսությանը, հայկական ինքնությանը և համահայկական օրակարգին։

Սաղաթելյանը պնդել է, որ իշխանությունը փորձում է փոփոխություններ իրականացնել նաև երկրի Սահմանադրության մակարդակում՝ դրանք կապելով Ադրբեջանի և Թուրքիայի պահանջների հետ։

Ըստ ընդդիմադիր պատգամավորի՝ իշխանությունների պատկերացրած նոր Հայաստանը պետք է զերծ լինի պատմական հիշողությունից և ազգային ինքնության որոշ բաղադրիչներից։ Նա նաև նշել է, որ նման մոտեցման պայմաններում, իր գնահատմամբ, երկրորդական են դառնում հայ ժողովրդի իրավունքներն ու ազգային նշանակություն ունեցող հարցերը։

«ՔՊ-ն պետք է ամբողջությամբ արմատախիլ արվի»,- ասել է նա:

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Մասին Hraparak.am

Hraparak.am

Կարդացեք նաև

Գյումրիում ռուսական ռազմաբազայի հնարավոր դուրսբերման հետևանքների մասին

Գյումրիում ռուսական ռազմաբազայի հնարավոր դուրսբերման հետևանքների մասին Wed, 16 Sep 2026 11:55:30 +0400 ԱԺ Տարածքային …

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով