Ուրբաթ , 30 Հոկտեմբերի 2026

Մահացել է Վիլհելմ Վլադիմիրի Կարապետյանը

Մահացել է Վիլհելմ Վլադիմիրի Կարապետյանը

Wed, 16 Sep 2026 16:52:22 +0400


Սեպտեմբերի 16-ին 90 տարեկան հասակում կյանքից հեռացել է ՀՀ նախկին վարչապետ Կարեն Կարապետյանի հայրը՝ Վիլհելմ Վլադիմիրի Կարապետյանը։ Հոգեհանգիստը տեղի կունենա 2026 թվականի սեպտեմբերի 17-ին՝ ժամը 17։00-ից Նոր Նորքի 5-րդ զանգվածի Սուրբ Սարգիս եկեղեցում։ Վերջին հրաժեշտի արարողությունը կկայանա սեպտեմբերի 18-ին ժամը 13:00-ին՝ նույն վայրից։

Վիլհելմ Վլադիմիրի Կարապետյանը հայտնի գործարար և մտավորական է, երկար տարիներ մասնագիտական ակտիվ գործունեություն է ծավալել ինչպես Հայաստանում, այնպես էլ նախկին ԽՍՀՄ տարածքում և արտերկրում։

Որպես էներգետիկայի ոլորտի բարձրակարգ մասնագետ՝ նա երկար տարիներ գործուղվել ու աշխատել է արտասահմանյան երկրներում, մասնավորապես՝ Կուբայում և Գերմանիայում։ Վաստակավոր էներգետիկ Վիլհելմ Կարապետյանի աշխատանքային կենսագրությունը տասնամյակների պատմություն ունի՝ փոքր էլեկտրակայանից մինչև «Էներգանորոգում» գործարան: Նա երկարամյա և արդյունավետ գործունեություն է ծավալել Հայաստանի հանրապետության էներգետիկայի ոլորտում։

Հայաստանի էներգահամակարգի 100-ամյակի կապակցությամբ ՀՀ Նախագահի հրամանագրով պարգևատրվել է «Անանիա Շիրակացի» մեդալով: Վ. Կարապետյանն ակտիվորեն զբաղվել է բարեգործությամբ, հատկապես Արցախի Ասկերանի շրջանի Աստղաշեն գյուղում, ինչի համար 2011 թվականին Արցախի Նախագահի հրամանագրով պարգևատրվել է «Երախտագիտություն» մեդալով։

Զբաղվել է նաև գրական գործունեությամբ՝ 2009 թվականին լույս տեսել նրա «Զրույց թոռների հետ» գիրքը:

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Մասին Hraparak.am

Hraparak.am

Կարդացեք նաև

Խաղաղությունը դեռ թղթի վրա չկա, բայց Սյունիքով անցնող ճանապարհի հարցն առաջ են տանում․ Կարապետյան

Խաղաղությունը դեռ թղթի վրա չկա, բայց Սյունիքով անցնող ճանապարհի հարցն առաջ են տանում․ Կարապետյան Tue, …