Երկիր մուտք գործելու կանոնները խստացրել են
Wed, 16 Sep 2026 20:00:53 +0400

Չինաստանի իշխանությունները ընդունել են իրենց երկիր մուտք գործելու ավելի խիստ կանոններ։ Ըստ դրանց, Չինաստանի տարածքից դուրս գալն արգելվում է այն քաղաքացիներին, որոնք դիտարկվում են որպես ազգային տեխնոլոգիական անվտանգության համար պոտենցիալ սպառնալիք։ Այս մասին հայտնում է Reuters լրատվական գործակալությունը։ Չինաստանի բնակիչներն ընդհանուր առմամբ տեղաշարժի սահմանափակումների ենթակա չեն։
Այնուհանդերձ, կառավարությունը տեւական ժամանակ վերահսկում է այն անձանց տեղաշարժը, որոնք կարող են սպառնալիք լինել կամ ռիսկեր ստեղծել պետական անվտանգության համար։ Երկրից բացակայության արգելքը կարող է տեւել վեց ամսից մինչեւ երեք տարի։ Եթե օտարերկրացին, ով ցանկանում է մուտք գործել Չինաստան, ներկայացնի կեղծ կամ ոչ հավաստի տեղեկություններ վիզայի ձեւակերպման համար, ապա նրան կարող են մինչեւ հինգ տարի զրկել Չինաստան մուտք գործելու իրավունքից։ Օտարերկրյա ուղեւորությունները սահմանափակված են բարձրաստիճան պաշտոնյաների, պետական կառույցների ղեկավարների եւ բոլոր նրանց համար, որոնք հասանելիություն ունեն գաղտնի տեղեկություններին։
Source: Hraparak
Լրահոս – Lrahos Լուրերի անսպառ աղբյուր