Գիշերը Երևանում սպшնվել է ՔՊ-ի տարածքային կուսակցության կառույցի անդամ, բլոգեր Շմավոն Աթոյանը


ՆԳՆ-ն պաշտոնապես հայտնել է, որ հոկտեմբերի 25-ին՝ կեսգիշերից անց, ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոնից Քրեական ոստիկանության Երևանի քաղաքային վարչություն հաղորդում է ստացվել, որ Դավթաշենի երրորդ թաղամասում վիճաբանություն է եղել։ Նշված վայր է մեկնել օպերատիվ խումբ։
Մինչ իրավապահները ձեռնարկում էին անհետաձգելի գործողություններ, «Արմենիա» բժշկական կենտրոնից հաղորդվել է, որ հրազենային վիրավորումով բուժօգնության տեղափոխված 33-ամյա Շմավոն Աթոյանը գիտակցության չգալով մահացել է։
Բացահայտման աշխատանքներին միացել են նաև Քրեական ոստիկանության գլխավոր վարչության ծառայողները։ Դեպքի վայրում հայտնաբերվել է 9 մմ տրամաչափի կրակված մեկ փամփուշտ։ Կազմված փաստաթղթերն ուղարկվել են Աջափնյակ և Դավթաշեն վարչական շրջանների քննչական բաժին։
Երևանի քրեական ոստիկանների ձեռնարկած միջոցառումներով պարզվել է, որ հանցագործությունը կատարել է մայրաքաղաքի Գևորգ Էմինի փողոցի բնակիչ՝ 30-ամյա մի երիտասարդ։ Վերջինս ձերբակալված է։
Հանգամանքները պարզվում են, ընթանում է նախաքննություն։
ArmLur.am-ին հայտնի դարձավ, որ uպանության գործով 30-ամյա երիտասարդը կալանավորվել է։


Source: USAArmenia

Մասին USArmeniaNews.com

Կարդացեք նաև

«Հրապարակ». Քրեական ոստիկանության աշխատողները հերթապահում են Իջեւանում ընդդիմադիր քաղաքական ուժերի շտաբների մոտակայքում

«Հրապարակ». Քրեական ոստիկանության աշխատողները հերթապահում են Իջեւանում ընդդիմադիր քաղաքական ուժերի շտաբների մոտակայքում Tue, 19 May …